Փետրվար 2023

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
30
31
1
2
3
4
5
 
 
 
 
Փետրվարի 1-ին Երևանի «Վարդանանց ասպետներ» դպրոցում անցկացվեց Հայոց եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադայի նախավերջին փուլը: Արդյունքներն ամփոփելուց հետո երեխաներից 25-ը իրավունք կստանան մասնակցելու հանրապետական փուլին:  
 
Շուշեցի Անդրեասյանների տանը տարվա մեջ երկու անգամ է տնօրհնեք արվում: Կարգը միշտ նույն քահանան է անում` տեր Անդրեաս քահանա Թավադյանը, որը նույնպես շուշեցի է` Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվը: Հիմա ծառայում է Ասկերանի շրջանի մի քանի եկեղեցիներում: Տիկին Գոհարը ընտանիքի հետ Ստեփանակերտում...
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Երևան՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվի սրբի մասունքակիր աջը: Ժամը 11-ին կմատուցվի պատարագ:  
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը կազմակերպել է հոգևոր գիտելիքի դասընթաց Մայր Աթոռի աշխարհական աշխատակիցների համար:  
 
2023թ. փետրվարի 4-ի օրվա խորհուրդը (Շբ. ԳԿ. Սրբոցն Սարգսի զօրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինաւորացն: Առ. 3.13-17: Ես. 41.1-3: Եփես. 6.10-17: Ղուկ. 21.10-19: ) մեկնում է Տ. Առնակ քահանա Հարությունյանը:
 
Աշխարհի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ և Արարատյան հայրապետական թեմի աջակցությամբ կայացավ 9-րդ ամենամյա գեղանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված սիրո բարեխոս սուրբ Սարգսի տոնին:  
 
Մաշտոցյան մատենադարանից Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի էր բերվել ձեռագիր Ավետարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Սուրբ Սարգսի մասունքակիր աջը: Պատարագի ընթացքում խորանին երեք սրբություններ էին, այստեղ էր նաև Աշոտ Երկաթի խաչը:  
 
Ըստ ավանդության, Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանց բերել և հենց այստեղ՝ Ուշի գյուղի բարձունքի վրա է ամփոփել Սարգիս զորավարի նշխարները: Այսօր՝ փետրվարի 4-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնին պատարագ մատուցվեց նաև Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում:  
 
Գուգարաց թեմի Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում հավատացյալները մասնակցեցին տոնական պատարագին: Ամենքը միասնաբար աղոթեցին և սրբի բարեխոսությունը խնդրեցին մեր երկրի սահմանները պահպանող զինվորների ոգու արիության համար:  
 
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեց ՀՀ օրհներգը: Տեղի ունեցավ զինվորների պարգևատրման ավանդական արարողությունը Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Արարողությանը ներկա էին նաև Արցախում ծառայության նշանակված քահանաներ, որոնք շրջափակման պատճառով դեռևս չեն կարողանում վերադառնալ ծառայության վայրեր:...
 
6
7
8
9
10
11
12
Սուրբ Սարգսի տոնը ուխտագնացություններով և պատարագներով նշվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում:  
 
Արցախի «Արևիկ» մանկական հիվանդանոցում տնօրհնեքի կարգ կատարվեց: Տեր Անդրեաս քահանա Թավադյանը խաչով ու սրբալույս մյուռոնով օրհնեց բուժհաստատության ջուրը, աղը, հացը:  
 
55-օրյա շրջափակումը, ցուրտը, բազմաթիվ խնդիրները չխանգարեցին, որ Արցախի թեմում նշվեր Սուրբ Սարգսին և երիտասարդներին նվիրված եկեղեցական-ժողովրդական տոնը:
 
Փետրվար 4-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 մարտիկների հիշատակության օրը: Ամփոփ տեսաշար օրվա տարբեր միջոցառումների:  
 
 
 
 
Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում օրհնության կարգ կատարվեց: Տնօրհնյաց կարգը կատարվում է նաև հաստատություններում:  
 
Հայ տպագրության առաջին պարբերականի` «Ազդարարի» խմբագիր Հարություն ավագ քահանա Շմավոնյանի մահվան տարելիցին հնդկահայոց հոգևոր առաջնորդի գլխավորությամբ Կալկաթայից ուխտավորների խումբ է մեկնում Մադրասի (Չիննա) Սուրբ Աստվածածին եկեղեցի:  
 
Փետրվարի 6-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասսադին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Նորին Սրբությունը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին և շուտափույթ...
 
Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայի և Սիրիայի հայկական համայնքներում կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկություններ են հաղորդում Պոլսի հայոց պատրիարքարանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարանը:  
 
Փետրվարի 9-ը ատամնաբույժի միջազգային օրն է. այդ առիթով Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» դպրոցի կրտսեր դասարանների աշակերտները հանդիպեցին «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության ատամնաբույժների հետ:
 
 
 
13
14
15
16
17
18
19
Ամեն տարի փետրվարի 8-ին Ռուսաստանում նշում են Գիտության օրը: Մասնագիտական տոնի առիթով մեծանուն հայ ակադեմիկոսների հյուրըկալեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։  
 
Թբիլիսահայության ավանդական «Հարիսայի փառատոնը», որը նշվում էր Բուն Բարեկենդանի տոնին, այս տարի տեղի ունեցավ մեկ շաբաթ շուտ՝ փետրվարի 12-ին:  
 
Արարատյան հայրապետական թեմի և «Բուկինիստ» գրատան «Իմ գաղտնի գրքասեր» նախաձեռնությունը այս տարի ևս միավորեց մարդկանց գրքի շուրջ:  
 
Անանիա հայր սուրբը ուսումնասիրել է վանականների ուխտադրության կարգը հայոց եկեղեցում: Վարդապետական ատենախոսությունը հաստատվեց Մայր Աթոռի հանձնախմբի կողմից:  
 
Բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Տյառնընդառաջի նախատոնակ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, հանդիսապետությամբ Ամենայան հայոց կաթողիկոսի, երեկոյան ժամերգությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում:  
 
Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնը սկսվեց փետրվարի 13-ի երեկոյան՝ նախատոնակով, և ընթացավ եկեղեցական արարողություններով ու ժողովրդական հանդեսով:
 
Բրազիլիայի հայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի հանդիսապետությամբ կատարվեց Տյառնընդառաջի նախատոնակ:
 
Շրջափակման պայմաններում Արցախում պսակն ու ամուսնությունները չեն հետաձգվել: Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարում փետրվարի 13-ի երեկոյան շատ էին երիտասարդներն ու նորապսակները: Տյառնըդնառաջի նախատոնակն էր: Օրհնության խոսք ասաց Արցախի թեմի առաջնորդը:  
 
Երևանի Ս. Աննա եկեղեցում տոնական պատարագի ավարտին օրհնության հրավիրվեցին նորապսակ զույգերը:  
 
Փետրվարի 14-ին Տյառնընդառաջի տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց պատարագ։ Կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ։ Ավանդույթի համաձայն, նորապսակ սարկավագները տիկնանց հետ այցելեցին Ամենայն հայոց կաթողիկոսին:  
 
«Վանականների ուխտադրության կարգը հայոց եկեղեցում» թեմայով գիտական թեզի պաշտպանության հաջորդ օրը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հայր Անանիան ստացավ վարդապետական աստիճան:  
 
 
Սուրբ Վարդանանաց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում պատարագը մատուցվեց Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ: Վարդանանց քաջերից էր նաև Գարեգին Սրվանձտյան իշխանը, ուստի այս օրը նաև Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի անվանակոչության օրն է: Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական...
 
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը գրքեր նվիրեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանին: Մատենադարանն, իր հերթին, կրոնագիտական և հայագիտական բնույթի արժեքավոր հրատարակություններ էր առանձնացրել ԶՈւ հոգևորականների համար:  
 
Սարգիս Մուրադյանի «Հայ մտավորականների գողգոթա» կտավը կհանգրվանի Ս. Էջմիածնի՝ Ռուբեն Սևակի անունը կրող թանգարանում:  
 
Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի կապակցությամբ Մայր Աթոռում էր համախմբվել քահանայից դասը: Հայոց հայրապետի շուրջն էին 13 թեմակալ առաջնորդ, Մայր Աթոռում սպասավորող 34 միաբան, 184 քահանա:  
 
Մաստրիխտում նշվել է Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցու օծման 10-ամյակը։ Ֆլորենցիայի քաղաքապետն արգենտինահայ գործարար, Մայր Աթոռի բարերար և Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին է հանձնել քաղաքի հին դարպասների բանալիների կրկնօրինակները: Կահիրեի Ղպտի ուղղափառ եկեղեցու Սուրբ Պիշո վանքում...
 
Բուն Բարեկենդանով սկսվում է Մեծ պահքը, որը տևում է յոթ շաբաթ և ավարտվում է Սուրբ Հարության տոնախմբությամբ: Այս տարի Հարության տոնը ապրիլի 9-ին է:
 
 
 
20
21
22
23
24
25
26
Փետրվարի 19-ին Հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց Բուն բարեկենդանը: Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում պատարագ մատուցվեց: Բուն բարեկենդանը Մեծ պահքին նախորդող կիրակին է:  
 
Փետրվարի 16-ին Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով եղավ Հալեպում և իր զորակցությունը հայտնեց երկրաշարժից տուժած սիրիահայությանը:  
 
Թբիլիսիի առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը, շնորհավորելով Բուն բարեկենդանի տոնի կապակցությամբ, նաև հորդորեց հոգեպես պատրաստված բռնել Մեծ Պահքի ճանապարհը, որպեսզի աղոթքով ու մաքուր հոգով արժանանան Սուրբ Հարության տոնին: Փետրվարի 19-ը նաև հայ մեծ բանաստեղծ...
 
«Մեր օրերում, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը վիրավոր են մեզ պատուհասած պատերազմի արհավիրքներից, աղոթական կյանքով Աստծո հետ մշտական երկխոսության մեջ լինենք, զերծ մնանք ամեն չար ու վատ մտածումից ու գործից՝ միասնաբար նորոգելու համար հայրենական ու ազգային մեր կյանքը, դիմագրավելու մեր դեմ հառնած...
 
Վանաձորի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Բուն Բարեկաենդանի պատարագին պատարագիչ քահանայի հետ հավատացյալները խնդրեցին Տիրոջից արժանի դարձնել իրենց Քրիստոսի Հարության բարի ավետիսին:  
 
Վրթանես սրբազանի նախաձեռնությամբ ծրագրում ընդգրկվել են տարբեր մասնագետներ, որպեսզի Արցախում ապրող ամուսնական զույգերը ոչ միայն հոգևոր գիտելիք ստանան, այլև կենցաղային հմտություններ: Նպատակը Արցախում ընտանիքների ամրացումն է, ընտանիքների բարեկեցության մակարդակի բարելավումը:  
 
Դիմակահանդես, «Զրանգի» բենդ, լարախաղաց, Թումանյանի հեքիաթներ. «Թումոյում» նշում են Բարեկենդանն ու Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը:  
 
Երեւանի տարբեր ԲՈՒՀ-երում սովորող արցախցի երիտասարդների հետ Մայր Աթոռում հանդիպել է Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը։
 
 
Մեծ Պահքի ընթացքում, ամեն չորեքշաբթի և ուրբաթ առավոտյան՝ ժամը 7:30-ին, կարող ենք մասնակցել Արևագալի ժամերգություններին:  
 
 
Փետրվարի 21-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության նախկին վարչապետ և Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ֆրանսահայ ականավոր...
 
Փետրվարի 26-ին Մեծ պահքի երկրորդ կիրակին է՝ Արտաքսման կիրակին, որը հիշեցնում է դրախտից մարդու արտաքսվելու, նաև՝ աշխարհի բոլոր աղետների, անեծքի և մեղքի ծննդի մասին:  
 
Հայաստանում Հնդկաստանի նոր դեսպան է նշանակել Նիլակշի Սահա Սինհայիին: Մինչև Երևան ժամանելը, նա ցանկություն է հայտնել հյուրընկալվել Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում:  
 
Այս տարի Հյուսիսային Դալասի արվարձան Քառըլտոնի Սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցին ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ լավագույն կառույց:  
 
 
 
27
28
1
2
3
4
5
Պահքի ընթացքում պատարագներն անցկացվում են փակ վարագույրով, հաղորդություն և մաս չի բաժանվում: Այդ օրերին պատարագի քարոզը վերաբերում է օրվա խորհրդին: Սուրբ Գայանե վանքում պատարագի արարողությանը մասնակցեց նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Արտաքսման կիրակին հաջորդում է Բուն բարեկենդանին և...
 
1988թ. փետրվարի 27-ից 29-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության ջարդ: Քաղաքի 18 հազար հայությունը դարձավ փախստական: Հայոց եկեղեցում տարիներ շարունակ այս օրերին հիշատակի արարողություններ են կազմակերպվում անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար: Տեսանյութը Թբիլիսիի...
 
Փետրվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում մեկնարկեց «Շնորհալի հայրապետի առաջնորդությամբ Մեծ պահքի ճանապարհորդություն» հոգևոր համերգների և բանախոսությունների շարքը:  
 
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և էմիրաթական «Կարմիր մահիկ» ընկերության նախաձեռնությամբ Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերում կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերվեց:  
 
ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» աստվածաշնչյան դասընթացի հերթական փուլի մասնակիցներն էին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները:  
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: ԳՀԽ անդամներն աղոթեցին 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար: Ժողովի օրակարգը՝...