Մայիս 2023

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարնում Կոտայքի թեմի «Սուրբ Ստեփանոս» հոգևոր- մշակութային կենտրոնի սաները ներկայացրեցին Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթը:  
 
Սբ. Հարության տոնին հաջորդող կիրակիներից երրորդը Կարմիր է կոչվում: Խորհրդանշում է մարդկության փրկության համար Քրիստոսի թափած արյունն ու նրա արյամբ ծաղկած եկեղեցին: Այդ օրը Ս. Հովհաննավանք է բերվում Կարմիր ավետարանը:  
 
Համաժողովը վարում էր ԳԴՀ նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը: Բանախոսները ներկայացրին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հուշարձանների ոչնչացումը, օտարումը և յուրացումը: Ժողովականները քննարկեցին նաև միջազգային իրավունքի տեսանկյունից հայ քրիստոնեական մշակույթի փրկության ուղիները:...
 
 
 
 
Երկար տարիներ Վիկտոր Հովհաննիսյանը աշխատել է որպես հեռուստատեսության ձևավորող-նկարիչ: Պետական հեռուստատեսության գլխավոր նկարիչը հեռուստատեսային կարիերան ավարտելուց հետո վրձինը վայր չի դրել: Վիկտոոր Հովհաննիսյանի՝ հինգ տասնյակից ավելի թեմատիկ կտավների ցուցահանդեսը բացվեց մայիսի 3-ին, Նկարիչների...
 
«Սիլֆի նուրբ երազանքները» և «Բնության տաճարում» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը տեղի ունեցավ «Ֆենիքս» գրախանութում: Երկու կոչում, երկու կենսակերպ. այսպես են ընկերները բնութագրում Տեր Թովմային:  
 
Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում Հայ առաքելական, Ռուս ուղղափառ, Կաթոլիկ, Ավետարանական եկեղեցիների երգչախմբերը տարբեր լեզուներով՝ հայերեն, իտալերեն, գերմաներեն, լատիներեն, ռուսերեն Կոմիտասի, Չեսնոկովայի, Բախի ստեղծագործությունները:  
 
Մայիսի 7-ին, Սուրբ Խաչի Երևման տոնին, Ս. Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կտարվի Քրիստոսի Խաչափայտի մասունքը:
 
 
 
8
9
10
11
12
13
14
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայկական համալսարանի դասախոսների, շրջանավարտների և ուսանողների խմբին։ «Հայկական համալսարան» ծրագիրը սկիզբ է առել 2020 թվականի արցախյան պատերազմից հետո:  
 
Խաչի երևման տոնին Մայր Աթոռից Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցի բերվեց Տիրոջ Խաչափայտի մասունքը: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ Սուրբ Խաչի երևման տոնի օրը Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցու ուխտի օրն է լինելու:
 
Մայիսի 7-ին Արցախի եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ մայիսյան եռատոնի կապակցությամբ: Նույն օրը հայ եկեղեցին նշում էր Խաչի երևման տոնը: Պատարագի ավարտին կատարվեց հանրապետական մաղթանք՝ ի նշանավորումն 1992 թ. Շուշիի ազատագրման։ Այդ տարի քաղաքի ազատագրումը համընկավ Խաչի երևման տոնին` մայիսի 8-ին...
 
Սուրբ Խաչի երևման տոնի օրը, ավանդույթի համաձայն, Քրիստոսի խաչափայտի մասունքը բերվեց Ապարանի սուրբ Խաչ եկեղեցի: Եկեղեցին այս տարի տոնում է վերաօծման 21-րդ տարեդարձը:  
 
Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Խորհրդանշական այս օրը այսուհետ կլինի նաև Երկրապահ կամավորների միության վարչական շենքի հարևանությամբ կառուցված Սուրբ Ղևոնդ Երեց նորակառույց եկեղեցու օրը:  
 
«Ապրենք ու գործենք այս գիտակցությամբ և Մայիսի 9-ը դիտարկենք ոչ միայն Երկրորդ աշխարհամարտի, արցախյան հերոսամարտի պատմական իրադարձությունների, Շուշիի ազատագրման նշանակալի թվական, այլ որպես առաքելություն, որպես ջանք և կամք՝ ուղղված նոր հաղթանակների ու ձեռքբերումների կերտմանը»։ Գարեգին Բ Ամենայն հայոց...
 
 
 
Սևանի Վազգենյան դպրանոցում տեղի ունեցավ «Դիակոնիկ աշխատանքի ներածություն» ձեռնարկի շնորհանդեսը։ Այն համահեղինակել են Գևորգյան հոգևոր ճեմարան-աստվածաբանական համալսարանի պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ Տ. Անդրեաս Վարդապետ Եզեկյանը և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն, դոկտոր Կարեն...
 
Մայիս 12-ին եզրափակվեց Հայաստանի աստվածաշնչային ընկերության ամենամյա՝ Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինան: Կարգալույծ է հռչակվել Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբան Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը: ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը առաջին անգամ Դալլասում մասնակցել է...
 
 
 
15
16
17
18
19
20
21
Ստամբուլի հայաբնակ Գնալը կղզում վերաբացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:  
 
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի մուտք գործելիս անմիջապես ուշադրություն է գրավում մուտքի ճակատակալ քարի հարթաքանդակը: Օրհնություն բաշխող Քրիստոսի պատկերն է՝ «Ես եմ աշխարհի լույսը» գրությամբ: Նախագծի եւ էսքիզների հեղինակը եկեղեցու գլխավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է, քանդակագործը՝ Սմբատ Մկրտչյանը:...
 
Բեյրութում «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» նոր ձեռնարկ է սկսել: Վրաստանի Կրոնական հարցերով գործակալությունը հանդիպում-քննարկում է նախաձեռնել քրիստոնեական և մուսուլմանական կրոնական համայնքների ղեկավարների հետ: Մայիսի 9-ից 14-ը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Թավադրոս Բ Պատրիարքն իր գլխավորած...
 
Հինգշաբթի օրը` մայիսի 18-ին, Հայ առաքելական եկեղեցին կնշի Համբարձման տոնը: Այն նշում ենք Սուրբ Հարության տոնից 40 օր հետո: Համբարձման տոնին հիշատակվում է նաև Հայրապետական Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը:  
 
 
 
Համբարձման տոնին պատարագ մատուցվեց Սուրբ Վարվառայի քարայր-սրբավայրում:
 
Համբարձման տանի օրը նշվում է նաև հայ եկեղեցու պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկի հիշատակը՝ 1441 թվականին հայոց կաթողիկոսական աթոռի վերահաստատվելը Սուրբ Էջմիածնում: Ս. Գայանե վանքում այսօր տոնական պատարագն ավարտվեց հայրապետական մաղթանքով:
 
Նորքի հայորդյաց տան կրկեսային դպրոցն արդեն կեսդարյա պատմություն ունի: Հոբելյանական համերգը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում էր: Դպրոցի կենսագրությունը սկսվում է 1973 թվականից, երբ Օրջոնիկիձեի շրջանի պիոներական պալատում Գևորգ Գինոսյանի նախաձեռնությամբ ստեղծվում է կրկեսային խումբ...
 
ՌՋԾԷ-ն համապատասխանում է 1957 թվականին, որը Մատենադարանի հիմնադրման տարեթիվն է: Այս անգամ ցուցադրությունը ոչ թե առանձին թեմայի է նվիրված, այլ` ամբողջ Մատենադարանին:  
 
Բարերարը պարգևատրվել էր դեռևս մեկ տարի առաջ, սակայն ցանկացել էր Հայաստան այցելության ժամանակ անձամբ Հայոց հայրապետի ձեռքից ստանալ պարգևը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Առուստամյան ընտանիքին:  
 
1441 թվականին Սսից Վաղարշապատ`Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է վերադարձվում հայրապետական աթոռը: Դրանից առաջ շուրջ հազար տարի աթոռը դեգերել էր հայոց մայրաքաղաքներում, վերջում հանգրվանել Կիլիկիայում: Աթոռի տեղափոխությունը ազգային կյանքում պատմական նշանակություն ունեցավ։
 
Արձակագիր Հովհաննես Երանյանի 60-ամյակը նշանավորվեց Գրողների միության դահլիճում կազմակերպված հանդիպմամբ, որի ընթացքում գրողին շնորհվեց Գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ:  
 
 
22
23
24
25
26
27
28
Ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրական օրհնությունը և շնորհավորանքները հղեց աշակերտներին: Հայոց եկեղեցու պատմություն առարկայի 2022-2023 ուսումնական տարվա օլիպիադայում 46 մրցանակակիր է եղել:  
 
Գուգարաց թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնի կարպետագործության խմբակի սաները Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում ներկայացրին Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված բնական գունանյութերը, ցուցադրեցին՝ ինչպես է ներկվում թելը և փայտե հենքի վրա ծնվում կարպետը:  
 
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Արուճի, Ապարանի և Ոսկեվազի «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցների սաները հյուրընկալվեցին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ապա՝ «Խրիմյան Հայրիկ» կիրակնօրյա դպրոցում:  
 
Ավարտվել է Ս. Էջմիածնի մայր տաճարի գմբեթի որմնանկարների վերանորոգումը: Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը վերընտրվել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի մայիսի 18-ի որոշմամբ՝ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության...
 
 
 
 
Հոկտեմբերի սկզբին Մայր Տաճարը, գրեթե մեկ տասնամյակ տևած հիմնանորոգումից հետո, դռները կբացի հավատացյալների առաջ: Տեղի կունենան նաև Մյուռոնօրհնության արարողություն և եպիսկոպոսական ձեռնադրություն: Համակարգող հանձնախմբի
 
Ավարտվել է Ս. Էջմիածնի մայր խորանի որմնանկարների վերականգնումը:  
 
Սուրբ Հարության տոնից 50 օր անց նշում ենք Հոգեգալստյան տոնը՝ Առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունը: Այս տարի այն կնշենք մայիսի 28-ին:  
 
«Դանիական- հայկական բարեգործական առաքելություն» կազմակերպությունում հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում հաշմանդամություն ունեցող երիտասարդներին և նրանց ընտանիքի անդամներին: Ծրագիրը կոչվում է «Մեր մոլորակը»:  
 
Աբովյան և Սայթ-Նովա փողոցների խաչմերուկում մայիսի 27-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում մարդիկ հավաքվեցին մասնակցելու դարձի ու ապաշխարության ուխտերթի: Ուխտերթի մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով, ապա՝ Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով և ուղևորվեցին դեպի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի:
 
«Անկախության վերահաստատման և Առաջին հանրապետության հռչակման հիշատակը տոնելով, սիրելի հայորդիներ, ոգեշնչվենք և գոտեպնդվենք երանելի մեր հայրերի ազատատենչ ոգով ու սխրագործություններով, մերժենք և հեռացնենք մեր կյանքից թշնամանքը, ատելությունն ու հակառակությունները և զորացնենք ազգային մեր միաբանությունը...
 
Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների անմար հիշատակին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակ...
 
29
30
31
1
2
3
4
Մայիսի 25-֊ին Մոսկվայից Խաբարովսկ մեկնեց Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ հանդիսապետելու նոր կառուցվող եկեղեցու հիմքերի օրհնությունը:  
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սևանավանք տարվեցին Ս. Անդրեաս ու Ս. Մաթևոս առաքյալների մասունքները:  
 
Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող տոնը հիմնվել է 1914 թվականին՝ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսիբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ: Այս տարի այն նշվեց 109-րդ անգամ:  
 
Մայիսի 28-ին Հայ եկեղեցին նշեց Հոգեգալստյան տոնը: Այս տարի այն համընկել էր Հանրապետության տոնի հետ։ Մայր Աթոռի միաբանությունը, Սարդարապատի հուշահամալիր այցելությունից հետո, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Շիրակի թեմի...
 
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմն այս անգամ արև-երեխաներինն էր: Առաջիկայում երեխաները հյուրախաղերով կշրջեն Հայաստանում, ավելի ուշ՝ նաև արտերկրում:  
 
Գիրքը բաղկացած է զրույցներից ու հրապարակախոսական հոդվածներից: Զրույցների շարքը FM 106.5 լրատվական ռադիոյում հնչեցրած հարցազրույցների համառոտագրումն է: Այդ հաղորդումները ծնվել են 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո և արձանագրում են մեր ծանրագույն ժամանակները: