Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների անմար հիշատակին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակ զետեղեց հուշակոթողի առջև, ապա աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար: Մերի Հովսեփյան
Ստեղծագործական խմբի անդամներ: Օպերատոր Վռամ Խանամիրյան
2023-05-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ