Մարտ 2025

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
24
25
26
27
28
1
2
 
 
 
 
 
 
 
3
4
5
6
7
8
9
Ծրագիրն իրականացվում է «ՍՕՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության ֆինանսավորմամբ: Նորաբաց կենտրոնում անվճար կսպասարկվեն մանկական ուղեղային կաթված, գլոբալ զարգացման հապաղում, բնածին և ձեռքբերովի այլ շեղումներ ունեցող երեխաները: Դռները բաց են լինելու նաև կինեզիոթերապևտի, հոգեբանի, լոգոպեդի կարիք...
 
Բուն Բարեկենդանը խորհրդանշում է դրախտում մարդու ապրած օրերը։ Տոնին հաջորդող օրվանից սկսվում և Սուրբ Հարության տոնով ավարտվում է Մեծ Պահքը: Այդ օրերը խորհրդանշում են Քրիստոսի՝ ծոմապահությամբ և ապաշխարությամբ անցկացրած օրերը, երբ մկրտությունից հետո նա անապատում 40 օր սատանայի կողմից փորձության...
 
Անցած տարի լրացավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-ամյակը, և այդ առիթով Մայր Աթոռի հրատարակչական բաժինը առանձին գրքույկով արևմտահայերեն լույս է ընծայել Նորին Սրբության խոհերը, հատվածներ կոնդակներից, քարոզներից, ելույթներից, պատգամներից և օրհնության խոսքերից: Այդ ամենը...
 
Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը Սուրբ Պատարագը մատուցել է տնակում։ Հավատացյալների մի մասը սրբազան արարողությանը մասնակցել է բակում։ Սուրբ Մեսրոպ եկեղեցում՝ տնակային պայմաններում գործում են գորգագործության, անգլերենի խմբակներ ինչպես նաև կիրակնօրյա դպրոց:  
 
Բուն Բարեկենդանի տոնին Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում Պատարագ է մատուցվել: Բեյրութում Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումը դեղորայք է բաշխել հայ հայ համայնքի անդամներին Քահանայության 50-րդ տարեդարձի առիթով Ավստրալիայի թեմում միջոցառում են կազմեկերպել Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի...
 
 
 
 
Սարկավագներ ներկայացրել են հետազոտական աշխատանքներ կրոնական զոհաբերությունների էթոլոգիական համատեքստին Ղևտական գրքի օրինակով, Հայոց եկեղեցու Սուրբ Սարգսի տոնի կերպափոխություններին, քրիստոնեության և հեթանոսության փոխհարաբերություններին, պալիատիվ խնամքի հոգևոր և հոգեբանական միտումներին։ Մագիստրոսները...
 
Վեհափառ Հայրապետը բժիշկներին հորդորել է առավել մեծ նախանձախնդրությամբ իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները ծառայեցնեն բուժման կարիք ունեցող անձանց ապաքինմանը: Նորին Սրբությունը կարևոր է համարել բուժանձնակազմի մասնագիտական ու խորհրդատվական աշխատանքը բնակչության շրջանում...
 
Այդ ժամը Քրիստոսի Հարության խորհուրդն ունի, քանի որ Հարությունից հետո Հիսուսն հենց այդ ժամին է երևացել աշակերտներին: Արևածագին է նաև, որ յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանին այց են գնացել և տեսել, որ հարություն է առել: Ժամերգության ընթացքում հնչող շարականները նվիրված են լույսին, արևածագին, կյանքի...
 
Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը հանդիպել է Ղպտի ուղղափառ Եկեղեցու Փարիզի և հյուսիսային Ֆրանսիայի առաջնորդ Մարկոս եպիսկոպոսին, հարավային Ֆրանսիայի առաջնորդ Ղուկաս եպիսկոպոսին, Ասորի ուղղափառ Եկեղեցու Ֆրանսիայի մետրոպոլիտ Ժորժ եպիսկոպոսին, քահանաների...
 
Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առիթով
 
 
10
11
12
13
14
15
16
Մայր տաճարում միաբանների հետ համատեղ աղոթքից հետո Վեհարանում տեղի է ունեցել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի հանդիպումը, ապա առանձնազրույցը: Առաջիկա օրերին Սահակ Պատրիարքը կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:  
 
Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը` Հարվարդի բժշկական դպրոցի հիվանդանոցի և ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի մասնագետների հետ համատեղ իրականացրել են «Ուլտրաձայնային հետազոտությունը անհետաձգելի իրավիճակներում» թեմայով 2-րդ աշխատաժողովը: Առաջին դասընթացը կազմակերպվել էր 2022...
 
Մայր Տաճարում կիրակնօրյա պատարագին Կոստանդնոպոլսի Հայոց Պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նկատել է, որ Մեծ Պահքը ծոմապահությամբ և Սուրբ Գրքի ընթերցմամբ ինքնաքննաման ընթացք է քրիստոնյայի համար։ Արտաքսման կիրակին խորհրդանշում է Եդեմական այգուց Ադամի եւ Եվայի արտաքսումը։ Մեծ Պահքի ընթացքում...
 
ժամերգություններ, իսկ չորեքշաբթի առավոտյան՝ արևագալի Երեկոյան Խաղաղական և հանգստյան ժամերգությունները կատարվում են մայրամուտից առաջ, խորհրդանշելով Քրիստոսի թաղումը, դժոխք իջնելն ու արդարներին տանջանքներից ազատելը: Հոգևորականները անդորր ու խաղաղություն են խնդրում ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված...
 
Հայոց Հայարապետի օրհնությամբ՝ կիրակնօրյա դպրոցներ գործում են Հայ Առաքելական եկեղեցու բոլոր թեմերում: Երբ հանրակրթական դպրոցների առարկայական ծրագրից հանվեց Հայոց Եկեղեցու պատմություն առարկան, կիրակնօրյա դպրոցների գործունեությունն ավելի կարևորվեց։  
 
 
 
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարությունները, հայ գերիների և պատանդների նկատմամբ արարքները որակել է հայ ժողովրդի և Հայաստանի...
 
ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակ պատրաստվում է կառույցի 25 ամյակին նվիրված համահայկական ուխտագնացությանը։ Կենտրոնական գրասենյակում քննարկել են գործընթացի կարևոր կետերը, հստակեցվել այն մեխանիզմները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն աշխատանքների կազմակերպումը։ Դեպի հայրենիք և Սուրբ Էջմիածին 2025 թվականի...
 
Լուսինե Զաքարյան տուն-թանգարանում նշել են բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ Խորեն Պալյանի 90-ամյակը։ Թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը հայտնել է, որ շուտով գիտնականի անունը կրող հուշատախտակ կտեղադրվի թանգարանի պատին և Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի Խորեն Պալյանի անունով։
 
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է արել Հայաստանի իշխանություններին, համահայկական և միջազգային կառույցներին մեկտեղել ջանքերը` ամեն գնով հայ գերիների և պատանդների նկատմամբ բռնությունները դադարեցնելու և նրանց ազատ արձակմանը հասնելու համար։ Խորհուրդը արձանագրել է, որ Միջազգային իրավունքի հիմնարար...
 
Շուրիշկանի սուրբ Ավետարանը տեսնելու համար ուխտավորները գնացել են Մատենադարան։ Նրանք աղոթել են իրենց ընտանիքի անդամների առողջության և հայ գերիների ազատության համար։ Շուրիշկանի սուրբ Ավետարանը հայտնի է իր հրաշագործ ուժով։ Այս խնդրակատար մատյանը դարեր շարունակ օգնել է հավատացյալներին՝ բուժելով...
 
ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդը դիմել է ԱՄՆ նախագահին՝ խնդրելով աջակցել հայ գերիների ազատ արձակմանը։ Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանում հայ գերիները ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների։ Ֆրանսիայի թեմը ղպտի և ասորի Քույր եկեղեցիների առաջնորդներին հետ պատկան մարմիններից պահանջել են...
 
 
 
17
18
19
20
21
22
23
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը նամակ է գրել վարչապետ Քիր Սթարմերին։ Այն ստորագրել են ութ այլ եկեղեցական առաջնորդներ, այդ թվում՝ Վինչեստերի, Սաութուորքի և Լիդսի եպիսկոպոսները: Եկեղեցու առաջնորդները վարչապետին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝...
 
Օրվա ավետարանական ընթերցումը Հիսուս Քրիստոսի պատմած առակն է անառակ որդու վերադարձի մասին։ Այն սխալն ընդունելու, զղջալու և ներելու մասին է: Պատարագին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, մեկնաբանելով Անառակ որդու մասին առակը, խորհուրդ է տվել ազատությունը չշփոթել անկարգության...
 
Ճամբարներին մասնակցելու համար գրանցվում են 8-ից 15 և 14-17 տարեկան երեխաներն ու պատանիները: Թեմական ամառային ճամբարներում ամեն ամառ հայ-ամերիկյան պատանիներն ու երեխաները նոր փորձառություն են ձեռք բերում, սովորում են ավելի խորն ըմբռնել հայկական մշակույթն ու հավատը: Երկու ճամբարներում ստեղծվում է...
 
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմում ստեղծված Հայ օգության ֆոնդի Հայաստանի գրասենյակը վճարել է Արցախից բռնի տեղահանված 50 բուժաշխատողների կրթավճարները: Նրանց մի մասը կլինիկական օրդինատուրա է անցել, մյուսները՝ ավելի կարճաժամկետ կրթական ծրագերում են ընդգրկվել: Արցախից բռնի տեղահանված բժիշկների...
 
 
 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին։ Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել հոգևոր հայրերին, գոհունակությամբ անդրադարձել վերապատրաստման...
 
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանձնվել է «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշան՝ շնորհված Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Ա-ի կողմից: Ռուս եկեղեցու հովվապետը իր գնահատանքն է...
 
Տավուշի 13-րդ դարի Առաքելոց վանքի և բնակավայրի մասին ծրագիրը հաղթել է «Եվրոպա Նոստրա» կազմակերպության 2025-ի մրցույթում և հայտարարվել է Եվրոպական ժառանգության ամենավտանգված 7 հուշարձաններից մեկը: Ծրագիրը Եվրոպա Նոստրային է ներկայացրել ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի...
 
Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներում ամեն հինգշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է նաև Խաչալվայի կամ Խաչահանգստի արարողություն: Աղոթքով և խաչին նվիրված շարականների երգասացությամբ՝ քահանան խաչով օրհնում է ջուրը՝ երկնային տիրոջից խնդրելով հոգևոր և մարմնավոր...
 
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի քոլեջի նկարիչ-վերականգնողների 4-րդ կուրսի ուսանողները Սուրբ Սարգիս առաջնորդարանի սրահում եկեղեցու կտավները մաքրում են տարիների փոշուց ու կեղտից: Խմբին վստահված է միայն կտավների մաքրման աշխատանքը, իսկ ճաքեր, վնասվածքներ հայտնաբերելու դեպքում՝ կտավները կհանձնվեն...
 
 
 
24
25
26
27
28
29
30
2018 թվականից Հայաստանում գործում է «Արև երեխաներ. երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ը: Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ է ստեղծվել կենտրոնը, ուր հաճախում է ավելի քան 220 երեխա: Մասնագետների մեծ խումբ է աշխատում կենտրոնում՝ երեխաների խմբային և անհատական ներգրավվածությամբ:...
 
Ամեն ամիս Հայաստանի և սփյուռքի թեմերից մոտ 25 քահանա երեք շաբաթով գալիս է Մայր Աթոռ, ապրում վանքում, մասնակցում դասընթացներին և տարբեր արարողությունների: Մոտ 20 աշխարհիկ և հոգևոր դասախոսներ են ներգրավված վերապատրաստման ծրագրին: Քահանա հայրերի համար միմյանց հետ շփվելու, փորձով, գիտելիքով ու...
 
Մինչեւ այս նա Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենն էր։ Վազգեն սրբազանը եղել է Վազգեն Առաջին ամենայն հայոց Կաթողիկոսի գավազանակիր: Ավելի քան տասը տարի դասախոսել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, այդ տարիներին զբաղվել է նաև Մայր Աթոռին կից և ԱՀԹ կիրակնօրյա դպրոցներով, եղել է քրիտոնեական...
 
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը համարում է, որ պահքը ունի առանձնահատուկ նշանակություն։ Այն առիթ է ընձեռում ինքնասևեռվելու, կենտրոնանալու իր կյանքի ընթացքի վրա։ Ըստ նրա՝ հոգևորականը բացի իր առօրյա շփումներից մեծ պատասխանատվություն է կրում Աստծո և ժողովրդի առաջ, ունի բազում այցելուներ, որոնք դիմում են...
 
Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը պաշտոնական նամակով դիմել է Բրազիլիայի հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որում հայտնել է Բաքվի հայ գերիների հանդեպ անարդար ու անմարդկային վերաբերմունքի, նրանց ոտնահարվող իրավունքներին մասին: Բրազիլիայի հայոց թեմի...
 
Ժողովուրդը Միջինքը նշում է հատուկ կերակրատեսակներով ու ծիսական մի շարք արարողություններով: Օրվա անբաժան մաս է խորհրդանշական բաղարջը կամ միջինքի գաթան` ներսում թաքցրած նշանով: Միջինքի գաթան նույնպես պահքային է: Այն պատրաստվում է ձեթով, մեղրաջրով, ընկույզով և քիշմիշով:  
 
Պահոց շրջանի այս կիրակին անիրավ տնտեսի անունով է կոչվում: Օրն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակից։ Մի մեծահարուստ մարդ իր բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մեծահարուստը լսում է, թե տնտեսը վատնում է իր ունեցվածքը և ազատում է նրան աշխատանքից։ Ըստ առակի՝ աշխատանքը կորցրած մարդը...
 
 
 
 
Արագածոտնի թեմի երիտասարդաց միություններն արդեն երկրորդ տարին է Մեծ Պահքն անցկացնում են պատարագներին և ժամերգություններին միասնական մասնակցությամբ, որից հետո պահոց սեղանի շուրջ զրուցում են: Հատկապես Մեծ Պահքի շրջանում երիտասարդների հարցերը շատ են։ Թեմում 19 երիտասարդաց միություն է գործում, որնցում...
 
Զինված ուժերի հոգևոր առաջնորդության Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այս օրերին ընթանում են շինարարական լայնածավալ աշխատանքներ: Մայր Աթոռի ճարտարապետական բաժինը պետական կառույցների հետ քննարկել է աշխատանքի ծավալն ու անելիքները: Ամբողջությամբ կնորոգվի եկեղեցու տանիքը, կկատարվեն հիմքի և...
 
Պահոց ուտելիքներով, միջինքի գաթաներով սեղան են գցել Արարտյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները: Թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աղոթքից, օրհնության խոսքից հետո կիսել են գաթան, որի մեջ ոչ թե մետաղադրամ, այլ փայլաթիթեղով փաթաթված օրհնած խաչ է եղել, որպեսզի ում որ բաժին...
 
Միջինքով կիսվում է Մեծ պահքի 48-օրյա ընթացքը, որը կարճ հանգրվան է պահեցողության անցած և հաջորդող օրերի մասին մտորելու, հոգևոր վարքը, կենցաղը վերանայելու համար: Միջինքի եկեղեցական արարողություններն ավելի քիչ են, բայց դրա փոխարեն շատ են ժողովրդական սովորությունները: Մասնավորապես, երեկոյան...
 
Ծրագիրն իրականացվում է Երևանում և Գյումրիում. նպատակը բռնի տեղահանված 60 և բարձր տարիքի արցախցի տարեցներին սոցիալական աջակցություն տրամադրելն է: 12-շաբաթ նրանց հետ մասնագիտական թիմ է աշխատում: Խմբային միջավայրում՝ երաժշտության, արտթերապիայի, ֆիզիկական վարժությունների միջոցով մասնագետները փորձում են...
 
 
 
31
1
2
3
4
5
6
Արաբկիրի ՀՏ տնօրինությունը կանանց տոնին իրենց սաների մայրիկներին, տատիկներին, քույրերին հնարավորություն է տվել մեկ ամիս անվճար հաճախել որևէ դասարան: Ծնողների հետ կապի մեջ լինելու նպատակով գրեթե բոլոր Հայորդյաց տներում գործում են ընտանեկան ակումբներ, սպորտլանդիաներ, իրականացվում են հանդիպումներ...
 
Արդեն երեք տարի է Մասյացոտնի թեմում կազմակերպվում են միասնական աղոթքի օրեր, որոնց մասնակցում են հեռավոր գյուղական համայնքների բնակիչները։ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվը մեկնել է անիրավ տնտեսի առակը՝ առանձնացնելով կարևոր ուղերձները:
 
Բյուրական և Խնձորեսկ համայնքներում հետազոտել են բնակչության շրջանում արյան բարձր ճնշումն ու հիվանդության կառավարման մեթոդները: Զրակերակային հիպերտենզիա ծրագրի արդյունքներով կկատարվեն միջամտություններ՝ հետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, որում արձանագրված է սիրտ-...
 
Մրցույթ-փառատոնին մասնակցել են տարածաշրջանային երկրների գեղարվեստական խմբեր։ Կրկեսի նոր ձևավորված համույթի և պարային դպրոցի 5-րդ դասարանի համար սա առաջին մասնակցությունն է եղել։ Պարային դասարանը հայկական ժողովրդական և ժամանակակից պարային բեմադրություն է ներկայացրել մրցույթին և արժանացել «Լավագույն...
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ փակ պատարագ է մատուցել Տեր Ադամ քահանա Մակարյանը, որի ընթացքում ընթերցել են անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Քրիստոնյաների համար այս կիրակին չընկրկելու, չհուսահատվելու, աղոթքով արդար դատավորին  ապավինելու մասին կարևոր հիշեցում է: