
Պահոց ուտելիքներով, միջինքի գաթաներով սեղան են գցել Արարտյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները: Թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աղոթքից, օրհնության խոսքից հետո կիսել են գաթան, որի մեջ ոչ թե մետաղադրամ, այլ փայլաթիթեղով փաթաթված օրհնած խաչ է եղել, որպեսզի ում որ բաժին ընկնի, տարվա ընթացքում հաջողությունների պակաս չունենա։ Միջինքը Մեծ Պահքը կիսող 24 րդ օրն է: Այս տարի այն նշվել է մարտի 26-ին:
2025-03-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ