Հայտարարություն՝ Հովհաննավանքի մտահոգիչ երևույթների վերաբերյալ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների ու խնջույքների անցկացումը․ այս իրավիճակը կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների հովանավորության հետևանքն է։ Մայր Աթոռը կոչ է անում պատկան պետական մարմիններին վերականգնել զավթյալ... ավելի

Խաչվերաց՝ տարվա վերջին տաղավար տոնը


Սեպտեմբերի 7-ից Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալները մեկշաբաթյա պահեցողությամբ կպատրաստվեն Խաչվերացի տոնին, որը կնշվի կիրակի օրը՝ սեպտեմբերի 13-ին և հանդիսանում է այս տարվա հինգերորդ ու վերջին տաղավար տոնը, իսկ հաջորդ օրը Մեռելոց է։ Խաչվերացը՝ Խաչի բարձրացման տոնը, նվիրված է Աստվածընկալ Սուրբ... ավելի

Հոգևոր երգի փառատոն Մոսկվայի հայկական եկեղեցու Տապան թանգարանում


Սեպտեմբերի 4-ին Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ անցկացվեց քրիստոնեական 5 եկեղեցիների մասնակցությամբ հոգևոր երգի փառատոն, որին մասնակցեցին ավելի քան 150 երգիչներ։ Փառատոնը, որը նվիրված էր... ավելի

Մարիամ Աստվածածնի ծննդյան տոն


Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիներն անփոփոխ կերպով նշում են Աստվածածնի ծննդյան տոնը, ով ըստ Աստվածաշնչի ուխտի զավակ էր և Հայ Առաքելական Եկեղեցում համարվում է մարդկության գլխավոր բարեխոսը Աստծո առջև։ Բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, և օրը նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի,... ավելի

Մի գորգի պատմություն. նախաձեռնության անդամները Մայր Աթոռում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության մասնակիցներին, ովքեր Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Հայոց Հայրապետին ընծայեցին Արաբկիրի Հայորդյաց տան սաների՝ մեկ ուսումնական տարվա ընթացքում գործած... ավելի

Սրբազան պայքարի գործով դատական նիստ. խափանման միջոցների նոր որոշումներ


Սեպտեմբերի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին Քննչական կոմիտեի փորձագետներն ու քննվեցին մեղադրյալների խափանման միջոցների հարցերը։ Դատարանի որոշմամբ՝ Վահագն Չախալյանն... ավելի

Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը՝ Սուրբ Շողակաթ վանքում


Ամեն տարի Ս. Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության տոնին Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանք ուխտավորաբար ժամանում են Պարսկաստանի Փերիա գավառից 1972 թվականին Հայաստան տեղափոխված հայորդիներ, և Մատենադարանից եկեղեցի է բերվում բժշկության զորությամբ հռչակված Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը։ Տոնական... ավելի

Արցախի Անկախության օրվա առիթով՝ Խաղաղության աղոթք Մայր Տաճարում


Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Խաղաղության աղոթք։ Աղոթք բարձրացվեց բռնի տեղահանված արցախահայության, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու Արցախի... ավելի

Գիտելիքի օրը Էօրնեկեան հանրակրթական դպրոցում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում խորհրդանշական զանգով մեկնարկեց նոր ուսումնական տարին, և դպրոցի հոգևոր տեսուչ Տեր Արսեն քահանա Միրզոյանը շնորհավորեց սաներին, մանկավարժներին ու ծնողներին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր... ավելի

Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի տոնական սեպտեմբերի 1-ը


Սեպտեմբերի 1-ին Մոսկվայի կենտրոնում գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանը կրկին բացեց իր դռները սաների առաջ, եւ տոնական մթնոլորտում տնօրեն Սյուզաննա Ադամյանցը փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը՝ մաղթելով եռանդ ու ջանասիրություն ուսումնառության մեջ։ Աշակերտներն այստեղ, ազգային... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով


Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կրթօջախների սաներին, մանկավարժներին և կրթության բոլոր մշակներին՝ հղելով նրանց Հայրապետական իր սերն ու օրհնությունը։ Ուղերձում Նորին Սրբությունը մաղթել է ուժ ու կորով կրթության գործի... ավելի

Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն ու վերաօծման 14-րդ տարին


Ամեն տարի, օգոստոսի վերջին կիրակի օրը Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն է։ Այս տարի լրանում է աղոթատան վերաօծման 14-րդ տարեդարձը։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց և հավատացյալներին օրհնեց հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը: Տոնի առիթով Սուրբ Նարեկ մատուռից եկեղեցի... ավելի