Ամեն տարի, օգոստոսի վերջին կիրակի օրը Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն է։ Այս տարի լրանում է աղոթատան վերաօծման 14-րդ տարեդարձը։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց և հավատացյալներին օրհնեց հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը: Տոնի առիթով Սուրբ Նարեկ մատուռից եկեղեցի բերվեց 1710 թվականի հրաշագործ ու խնդրակատար «Պապեի Նարեկ» Ավետարանը, որին հաղորդակցվելու համար Վարդենիս էին այցելել բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն գյուղից, այլև Ապարանից և հարակից բնակավայրերից։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Նարե Շավինյան

,

Օպերատոր Վռամ Խանամիրյան
2026-08-30
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ