Վեհափառ Հայրապետի դեմ դատական քննությունը մեզ համար աներևակայելի ու անհասկանալի երևույթ է


Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի խոսքով՝ այս դատավարությունը ոչ միայն եկեղեցու ներքին գործերին ու կրոնական ազատությանը միջամտելու փորձ է, այլև ՀՀ Սահմանադրության և օրենքի բացահայտ խախտում, որովհետև եկեղեցական կառավարման ու վարչական լիազորությունները պատկանում են բացառապես Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Օտարերկրյա բռնակալներն անգամ չէին խառնվում Եկեղեցու ներքին հարցերին


Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ նույնիսկ օտարերկրյա բռնակալները, որոշակի սահմանափակումներ մտցնելով հանդերձ, չէին միջամտում Եկեղեցու ներքին գործերին։ ՀՀ Սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին տարանջատված են, և հոգևորականի կարգապահական հարցերը դատական... ավելի

Սփյուռքն անհանգստացած է


ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ տարբեր երկրներում ապրող մեր գրողներն ու մտավորականները հայտնում են իրենց խորը մտահոգությունը․ նա հորդորում է ճանաչել Սփյուռքում սկսված մտահոգությունների շարժը՝ ո՞ւր է այն գնալու։

Մեր հոգևոր դասի ամրությունից է կախված մեր երկրի ամրությունը


Երիտասարդները աջակցություն են հայտնում Հայոց հայրապետին և Հայ եկեղեցուն։

Կանգնենք Եկեղեցու կողքին, որովհետև Եկեղեցին միշտ է մեր կողքին եղել


Երիտասարդներն ընդվզում են Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ եկեղեցու դեմ շարունակվող արշավի դեմ։

Որպես երիտասարդ՝ իմ ամբողջ ուժով կանգնած եմ իմ հայրապետի կողքին

Հայոց կաթողիկոսին դատարան տանողները չթող հուսան, թե ժողովուրդը Եկեղեցուց պիտի հեռանա


Տ․ Փառեն քահանա Առաքելյանը կարծում է որ օտար պետությունների առջև մենք ամոթով ենք կանգնած։ Բայց հալածանքը իսկական քրիստոնյաներին և Եկեղեցուն առավել է զորացնում, և օրինակը հենց ինքը՝ Հայոց հայրապետն է։

Սա ոչ թե պարզապես Կաթողիկոսի դեմ դատ է, այլ Եկեղեցին ծնկի բերելու անօրինական փորձ


Քանդակագործ Նուռը դատապարտում է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ բացված դատը և վստահ է, որ դա անսկզբունքայնության վերջին կետն է։

Այլևս գետինը մտնելու տեղ չկա


Բանաստեղծ Հուսիկ Արան Ամենայն հայոց կաթողիկոսին դատարան տանելը համարում է համազգային ամոթ․ դա հայոց ինքնության ողնաշարի ջարդում է և լրջագույն իրավախախտում իշխանությունների կողմից։

Միջազգային ահազանգ․ Պետության ապօրինի միջամտությունը Եկեղեցու ներքին որոշումներին


Օգոստոսի 7-ին Էջմիածնում տեղի կունենա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը։ Կրոնական ազատության հարցերով զբաղվող միջազգային դիտորդական «Forum 18» կազմակերպությունն ահազանգում է, որ այս քրեական հետապնդումը խախտում է Հայ առաքելական եկեղեցու... ավելի

Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում


2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն 8-12 տարեկան հայ տղաների և աղջիկների համար։ Հնամյա կրթօջախն առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան անգլալեզու որակյալ կրթություն, ինչպես նաև Հնդկաստանի առաջատար բուհերում անվճար ուսումը շարունակելու բացառիկ հնարավորություն։ Ճեմարանն... ավելի

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ԱԺ 9-րդ գումարման պատգամավորների


Օգոստոսի 2-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։ Հայոց հայրապետն իր ողջույններն ու օրհնությունը փոխանցեց պատգամավորներին՝ ընդգծելով, որ հայտնի պատճառներով... ավելի