Alt

Ինչպես նշվեց Խաչվերացն այս տարի. ամբողջացված տեսանյութ


Կիրակի` սեպտեմբերի 14-ին, Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշեց տարվա հինգ տաղավար տոներից վերջինը`Խաչվերացը: Տոնը նվիրված է գերությունից Տերունական խաչափայտի վերադարձի և փառաբանության հիշատակին: Այս տարի տոնը նշանավորվեց բազմաթիվ արարողություններով` եկեղեցիների օծում, ուխտագնացություններ և այլն:
2014-09-15 23:33:29
Alt

Այսօր ննջեցյալների հիշատակության օր է


Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում հանգուցյալների հոգու խաղաղության համար: Այսօր քրիստոնյաներն աղոթում են երկրային ճամփորդությունն ավարտած իրենց հարազատների համար` միաժամանակ նրանց հետ կիսելով Խաչվերացի տոնի ուրախությունը:
2014-09-15 23:28:55
Alt

«Բացահայտիր Սանահինը»


Վորլդ Վիժն և Վիվասելլ ՄՏՍ կազմակերպությունների համաֆինանսավորմամբ Ալավերդու տարածաշրջանում իրականացվել է Բացահայտիր Սանահինը» բարեգործական ծրագիրը: Ծրագրի շրջանակում պատրաստված երիտասարդ զբոսավարները 10 օր անվճար էքսկուրսիոն ծառայություն են մատուցել Սանահինի վանական համալիրի տարածքում: Այստեղ... ավելի
2014-09-15 23:23:00
Alt

«Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի ծրագիրը Վանաձորում


Տնաշինական կենտրոնի Կառուցում են դեսպանները» ծրագրի շրջանակում Վանաձորի Տարոն 3» թաղամասում կառուցվում են 8 բնակարանից բաղկացած երկհարկանի քոթեջներ: Շինարարությանը մասնակցում են նաև Հայաստանում ԱՄՆ -ի և Լիտվայի արտակարգ և լիազոր դեպանները՝ Ջոն Ա. Հեֆֆերնը և Էրիկաս Պետրիկասը:
2014-09-15 23:17:39
Alt

Սկսվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի նոր ուսումնական տարին


2014-15 ուսումնական տարվա համար Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատություններում քննություն է հանձնել 88 դիմորդ: Գևորգյան ճեմարան է ընդունվել 45-ը: Այսօր հանդիսավոր բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարին: Հանդիսությանը ներկա էր Ամենայն հայոց հայրապետը: 
2014-09-15 23:10:51
Alt

Սարկավագները՝ քահանայական ձեռնադրությունից առաջ


Սեպտեմբերի 21-ին քահանայական ձեռնադրությամբ նոր ծնունդ, նոր անուն և նոր կյանք կունենան 13 սարկավագ՝ Գևորգյան ճեմարանից և քահանայից լսարանից:
2014-09-15 23:07:06
Alt

Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները


ԳԱԱ-ում սեպտեմբերի 12-ին սեմինար-քննարկում է տեղի ունեցել Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները» թեմայով: Զեկուցողներն անդրադարձել են արդի հայ հեքիաթի դրսևորման նոր ձևերին համացանցում, արդի գրականության մեջ և այլուր: Մասնակիցները նաև բանահավաքություն են կատարել Տավուշի, Շիրակի և Կոտայքի մարզերում:
2014-09-15 17:45:15
Alt

Նոր գրքեր 15.09.2014


Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել 20-րդ դարի ամերիկյան գրականության թերևս ամենահայտնի վեպը՝ Ջերոմ Սելինջերի Փրկիչը տարեկանի արտում» գլուխգործոցը, որը հայ ընթերցողին առավել հայտնի էր Տարեկանի արտում, անդունդի եզրին» ռուսերեն թարգմանությամբ:  Մայր Աթոռի հրատարակչատունը... ավելի
2014-09-15 17:43:10
Alt

Խաչվերացը՝ Ապարանի Սբ. Խաչ եկեղեցում


Խաչվերացի տոնին Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի հազարավոր ուխտավորներ են գալիս: Ավանդությունն ասում է, որ եկեղեցու խորանի տակ տերունական խաչափայտից մասունք է պահվում:   
2014-09-15 15:42:42
Alt

Խաչվերացի նախատոնակին օծվեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը


Սեպտեմբերի 13- ին` Խաչվերացի նախատոնակին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը: Քանդակագործ Տիգրան Մարգարյանի պատրաստած ճերմակ ֆերսիտե կոթողը եկեղեցու բակում տեղադրվել է ՀՀ վաստակավոր բժիշկ... ավելի
2014-09-15 15:14:42
Alt

Տիրոջ խաչափայտի նվիրական մասունքը` ի տես հավատացյալների


Այսօր՝ երեկոյան ժամերգությունից հետո մեր եկեղեցու ծիսակարգի համաձայն կատարվեց Ս. Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Մայր Տաճարից դուրս բերվեց Տիրոջ խաչափայտի նվիրական մասունքը:  Կատարվեց անդաստանի օրհնության կարգ: 
2014-09-15 14:34:02
Alt

Օծվեց Բերդի Ս. Հովհաննես եկեղեցին


Սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տոնին, օծվեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ս. Հովհաննես եկեղեցին: Արարողությունը հանդիսապետեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Բերդ քաղաք էր ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նորակառույց եկեղեցու ճարտարապետը Արտակ Ղուլյանն է:
2014-09-14 22:00:17