|
Մայիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնըԶատկից ուղիղ 40 օր հետո Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն: Հարությունից հետո Քրիստոս ուղիղ 40 օր շրջեց երկրի վրա և 40-րդ օրը իր առաքյալներին պատգամներ տալով՝ համբարձվեց երկինք։ Համբարձման տոնին բոլոր եկեղեցիներում կմատուցվի... ավելի |
|
Մխիթարյան միաբանությունում սկսվել են Մխիթար աբբահոր մահվան 275-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըՎենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթար վանահայրը ոչ միայն միաբանություն, այլև հայագիտական խոշոր կենտրոնի հինադիրն է, գիտնական, Հայկազյան բառարանի, քրիստոնէական, աղոթական, հոգեւոր, քերականական, մեկնողական ու քերթողական գործերի հեղինակ: Հռոմի կաթոլիկ եկեղեցին այժմ քննարկում է Մխիթար Սեբաստացու սրբադասման... ավելի |
|
ԱՄՆ հայոց Արևելյան թեմում ավարտվել է 122-րդ թեմական համաժողովը, որտեղ նախանշվել են անելիքներըԱՄՆ հայոց արևելյան թեմի 122-րդ թեմական համաժողովի վերջին օրը ներկայացվել են գործունեության վերաբերյալ մանրամասն ֆինանսական հաշվետվություններ, քննարկվել են 2024 և 2025 թվականների բյուջեները: Թեմակալ առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի առաջարկով նախանշվել են թեմի ծրագրերը` մի քանի տարվա կտրվածքով:... ավելի |
|
Տավուշից դեպի Երեւան քայլերթի մասնակիցները պահանջում են դադարեցնել միակողմանի տարածքային զիջումները թշնամուն«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և քայլերթի մասնակիցները պահանջում են դադարեցնել միակողմանի տարածքային զիջումները Ադրբեջանին, կանգնեցնել սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացը: Քայլերթին մասնակցում են Տավուշի սահմանային այն գյուղերի բնակիչները, որոնք սահմանազատման հետևանքով հայտնվում են... ավելի |
|
ՀԲԸՄ ծրագրով արցախցի երեխաներն ու մայրերը Ծաղկաձորում մասնակցում են եռօրյա ճամբարիԱրցախցիներին աջակցող ՀԲԸՄ «Նաիրի» ընտանեկան եռօրյա ճամբարի շահառուները 2023թ. սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանված 6-14 տարեկան երեխաներն ու նրանց մայրիկներն են: Ծրագիրը սկսել է փետրվարին և կտևի մինչև հունիս։ Ամեն փուլին Ծաղկաձոր են գնում մոտ 300 հոգի, որոնցից 100-ը ծնող են, մնացածը... ավելի |
|
«Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոնի հաղթողը «Գանձասար» թիմն էՍուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել «Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոն, որին մասնակցել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Երեք փուլից բաղկացած խաղին մասնակցեցել է 11 թիմ։ Հաղթական գավաթը բաժին է հասել Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» թիմին: Սա... ավելի |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներինՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի ուղեկցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների հետ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած... ավելի |
|
Ամփոփ լրահոս 03․05․2024ԱՄՆ հայոց արևելյան թեմում տեղի է ունեցել հոգևորականների տարեկան համաժողով ԱՄՆ արևմտյան ափում տեղի է ունեցել թեմական ժողով, որտեղ քննարկել են անելիքները Զագրեբում առաջին անգամ հայկական պատարագ է մատուցվել և Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվել |
|
Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2024 -2025 ուստարվա ընդունելությունԳևորգյան հոգևոր ճեմարան և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց կարող են ընդունվել մինչև 22 տարեկան արական սեռի քաղաքացիներ, որոնք ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակն են: Դիմորդները պետք է հանձնեն գրավոր քննություն Հայոց լեզու առարկայից, և Հայոց պատմություն և... ավելի |
|
Պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված ցուցադրություն է բացվելՄաշտոցյան Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների համագործակցությամբ բացված «Պատկերի պոեզիան» խորագրով ցուցադրությունը նվիրված է պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին։ Նշանավոր նկարչի աշխատանքներից պահվում են երկու հաստատությունների պահոցում: Մեկտեղված մեկ ցուցադրության մեջ`... ավելի |
|
Կատարվել է էկումենիկ արարողություն նվիրված Գրիգոր ՆարեկացիՏորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ արարողություն նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն: Նրա աղոթքները երկու եկեղեցիների եպիսկոպոսները և հոգևոր հայրերը ընթերցել են հայերեն և անգլերեն: Որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին` էկումենիկ... ավելի |
|
Արցախցիներին օգնող «Հայկական խաչ» հիմնադրամը փետրվարից սկսել է գործելՌուսաստանի և նոր նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Հայկական խաչ» հիմնադրամը օգնում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ Կայքում ընտանիքներն իրենք են գրանցվում իրենց տվյալները, ծանոթանում պայմաններին և սկսում դրամահավաքը։ Դրամահավաքի ոլորտները 20-ից... ավելի |