|
Աղոթում եմ, որ բոլորն իրենց հայացքներն ուղղեն դեպի Մայր Աթոռ․ Տեր Տիրան քահանա ՆահապետյանՏեր Տիրան քահանա Նահապետյանը կարծում է, որ ամեն մեկն ինքն է պատասխանատու իրեն վստահվածի համար և բոլորն էլ պատասխան են տալու Աստծո առջեւ։ |
|
Մենք Մայր Աթոռի զավակներ ենք և Վեհափառ Հայրապետը մե՛ր Հայրապետն է․ Տեր Եղիշե քահանա ՆուրիջանյանՏեր Եղիշե քահանա Նուրիջանյանը համարում է, որ ոչ մի դեպքում չի կարելի մարդուն թիկունքից հարվածել։ |
|
Ես Վեհափառ Հայրապետի կողմն եմ՝ չեմ ուզում, որ մեր եկեղեցին պառակտվի․ Տեր Մյուռոն քահանա ԱդամյանՏեր Մյուռոն քահանա Ադամյանը հայտարարում է, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու կողմնակիցն է։ Նա համոզված է, որ մեր եկեղեցին պետք է իր հաղթական ընթացքը շարունակի այնպես, ինչպես 1600 տարի։ |
|
Պետք է հավատարիմ լինենք Մայր Աթոռի կանոնադրությանը․ Տ․ Եփրեմ քահանա ՀարությունյանՊետք է հավատարիմ լինենք Մայր Աթոռի կանոնադրությանը․ Տ․ Եփրեմ քահանա Հարությունյան Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը ընդգծում է, որ Վեհափառը Գարեգին երկրորդն է եւ նրան հոգեւորականները հավատարմությամբ ուխտ են արել, հետեւաբար՝ նրան պետք է հավատարիմ լինեն։ Դա նաեւ Մայր Աթոռի կանոնադրությունն է պահանջում... ավելի |
|
Գերմաներենից հայերեն է թարգմանվել Սիրո պատմություններն Աստվածաշնչում գիրքըՀայաստանի Աստվածաշնչային ընկերության հրատարակած «Սիրո պատմություններն Աստվածաշնչում» գրքին ծանոթանալու, քրիստոնեական և ամուսնական սիրո մասին զրուցելու նպատակով Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը հանդիպել է երիտասարդների հետ: Գիրքը թարգմանվել է գերմաներենից, այն բոլորի, բայց առավելապես երիտասարդ... ավելի |
|
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս է բերվել Սուրբ ԳեղարդըՍուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի առթիվ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Ավարտին՝ Հայոց Հովվապետը Պահպանիչ աղոթքով... ավելի |
|
Կաթողիկոսի անվան զեղչումը առաձին կրոնական ուղղություն հիմնելու հայտ է. Արշակ ՍրբազանԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը համարում է, որ Պատարագին Կաթողիկոսի անվան զեղչումը ժխտում է նվիրապետական կարգին, ժխտում է եկեղեցական իշխանությանը, սեփական պատկանելիությանը։ Դա նշանակում է, որ դու եկեղեցու պատկանելիությունից քեզ դուրս ես դնում։ Ըստ նրա՝ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով,... ավելի |
|
Վարդապետաց դասը հորդորում է չտրվել քաղաքական զրպարտություննրին ու չօտարանալ Մայր եկեղեցուցՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Վարդապետաց դասը անհանդուրժելի է համարում քաղաքական ուժերի կողմից եկեղեցու միասնականությունը պառակտող փորձերը։ Կոչ է անում հոգևոր դասին ու հավատացյալներին չտրվել զրպարտություններին ու չշեղվել Մայր Եկեղեցու հոգևոր կյանքից։ |
|
Դատարանը Լիդյա Մանթաշյանի հարցում բողոքի ալիքից հետո հետքայլ է արելԿարեն Ֆարխոյանը, հիմնվելով մեղադրական և պաշտպանական կողմերի ցուցմունքների վրա, Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներով՝ 2.5 միլիոն դրամ գրավ և վարչական վերահսկողություն։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, դատարանը 3 ամսով երկարաձգել էր Լիդյա... ավելի |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծուՄայր Աթոռը հայտարարել է, որ նախատեսված է եղել Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չի եղել գումարել Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների բացակայության պատճառով։ Ժողովականները արձանագրել են, որ նրանց ստորագրությամբ տարածված հայտարարության մեջ Ամենայն... ավելի |
|
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդյաց տան սանը դարձել է ըմբշամարտի ոսկե մեդալակիրԼևոն Բարդեղյանը Բաթումիում մինչ 15 տարեկանների մրցաշարում ոսկե մեդալի է արժանացել՝ գրավել է 1-ին տեղը: Նա նաեւ Էստոնիայում, մինչև 15 տարեկանների մրցաշարում 3-րդ տեղն է զբաղեցրել, դարձել է բրոնզե մեդալակիր։ Էջմիածնի Հայորդյաց տունը ավելի քան 20 տարվա պատմություն ունի: Հաստատությունում սովորում է... ավելի |
|
Ապարանի Սուրբ խաչ եկեղեցում աղոթել են բանտարկված հոգեւոր հայրերի և գերիների համարԱմեն հինգշաբթի թեմի տարբեր եկեղեցիներում կատարվող ժամերգություններին քահանաներն ու հավատացյալները իրենց հոգևոր զորակցությունն են հայտնում և աղոթում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, բանտարկված բոլոր հոգևոր հայրերի, եկեղեցին և հայրենիքը պաշտպանելու համար անազատության մեջ գտնվող հայորդիների... ավելի |