Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաբաններին պատգամել է նոր փորձությունների հանդիման լինել միասնական


Հայոց Հովվապետը, խոսելով հայրենիքի և ժողովրդի համար ներկայիս դժվարին ժամանակաշրջանի մասին, նաև մտահոգությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Հայրապետի և եկեղեցականության թիրախավորմանը՝ նշելով, որ ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն,... ավելի

Հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին հավաստագրեր տրվեցին


Սփյուռքի թեմերից ժամանած երիտասարդները երեք շաբաթ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մասնակցել են հայագիտական և կրոնագիտական դասընթացների: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկած ծրագրի նպատակն է համախմբել երիտասարդներին Մայր եկեղեցու շուրջ, հնարավորություն տալով նրանց բարելավելու հայոց լեզվի, հայոց... ավելի

Ս․ Էջմիածնի տոնին սրբազան պահոցներից դուրս էին բերվել զորավոր մասունքներ


Հունիսի 22-ին մեր եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Վաղ առավոտից սկսվել էր մարդկանց հոսքը Մայր Աթոռ: Ուխտավորների խմբեր էին ժամանում տարբեր թեմերից, նաև սփյուռքից: «Հայ ժողովուրդը սիրում է Էջմիածինը, եթե նրա մաշկը քերես, Էջմիածին դուրս կգա։ Որտեղի՞ց է այս հարգանքը, այս... ավելի

Հայ առաքելական եկեղեցին նշել է Գրիգոր Լուսավորչի վիրապից դուրս գալու տոնը


Ելն ի վիրապ տոնը հայոց եկեղեցին նշում է Հռիփսիմյանց և Գայանյաց տոներին հաջորդող շաբաթ օրը: Այդ առիթով Խոր Վիրապ է տեղափոխվել Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Հավատացյալները համարում են, որ Խոր Վիրապից օրհնություն է բխում, իսկ մասունքն ու լուսավորչի բարեխոսությունն իրենց հավատի զորությունն են... ավելի

Հիշատակության բոլոր տոներին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բաշխել հավատացյալներին


Արարատյան շաբաթը մեկնարկել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնակատարությամբ, որին հաջորդել են Գայանյանց կույսերի, Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության տոները: Բոլոր օրերին հավատացյալներին օրհնելու համար Մայր Տաճարի թանգարաններից ու գանձատնից դուրս են բերվել սրբերի մասունքներն... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ֆլորիդայի Սուրբ Դավիթ եկեղեցու համայնքի ուխտավորներին


Ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու համար։ Նորին Սրբությունն իր ուրախությունն է հայտնել հայորդիների Մայր Աթոռ այցի առիթով` գոհունակությամբ հաստատելով, որ Սփյուռքի հայկական համայնքների կողմից հաճախ կազմակերպվող... ավելի

Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տեղափոխվել են Սուրբ Շողակաթ վանք


Հայ Առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը: Վեհափառ Հայրապետը թափորի հետ հանդիսավորությամբ, շարականների երգեցողությամբ ու հավատացյալների ուղեկցությամբ Վեհարանից քայլել է մինչև Սուրբ Տրդատ Բաց խորան: Հոգևորականների թափորը՝ թմբուկների բարձր... ավելի

Միաբանական համագումարի անդամները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել են ժամերգության


Համագումարի մեկնարկն ազդարարվել է հունիսի 17-ին։ Մինչ այդ մասնակիցները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում միասնաբար մասնակցել են երեկոյան ժամերգությանը: Ավելի ուշ եկեղեցականները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած... ավելի

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Գայանյաց կույսերի տոնը


Մայր աթոռի գանձատնից դուրս են բերել Սուրբ Գայանեի աջաձև մասունքարանը և Գայանե վանք տարել: Հայոց Հայրապետը մասունքակիր աջով, եկեղեցականների թափորի, ուխտավորների ուղեկցությամբ հավատացյալներին օրհնություն բաշխելով, քայլել է մինչև սուրբ Տրդատ բաց խորան: Մայր Աթոռում են նաև աշխարհասփյուռ թեմերում... ավելի

«Պատանի երկրապահ» ակումբում կայացել է Աստվածաշնչի գիտելիքի համաբանակային վիկտորինա


Հայաստանի Աստվածաշնչային ընկերության և ԶՈւ Հոգևոր Առաջնորդության նախաձեռնությամբ «Աստվածաշունչը փոխակերպում է զինվորի կյանքը» համատեղ ծրագրով անցկացվել է «Աստվածաշնչային գիտելիքի համաբանակային մրցույթ»։ Առաջին անգամ ամենամյա վիկտորինային մասնակցելու հայտ է ներկայացրել Երկրապահ կամավորական միության... ավելի

Ամենայն հայոց Կաթողիկոսը Սուրբ Էջմիածնում ընդունել է նորաօծ հոգևորականներին


Ձեռնադրությունից հետո հոգեւորականները քառասնօրյա պատրաստության շրջան են անցկացրել Մայր Աթոռում: Սեպուհ աբեղա Ասատրյանը, ընդունված կարգի համաձայն, Նորաօծ հոգևորականների անունից իրենց մատուցած անդրանիկ պատարագների նշխարներն է հանձնել Վեհափառ հայրապետին: Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ... ավելի

Սասունիկի եկեղեցական համալիրի մայր եկեղեցին՝ Սուրբ Խաչը, արդեն պատրաստ է


Այժմ եկեղեցու ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում: Ավետարանական տարբեր սյուժեներով խաչքարեր, քանդակներ և հարթաքանդակներ կզարդարեն եկեղեցին, իսկ գմբեթի յոթանասուներկու քարե խաչերը՝ Քրիստոսի աշակերտներին են խորհրդանշում: Սուրբ Խաչը Սասունիկի առաջին եկեղեցին է: Թեմակալ առաջնորդի... ավելի