
Ելն ի վիրապ տոնը հայոց եկեղեցին նշում է Հռիփսիմյանց և Գայանյաց տոներին հաջորդող շաբաթ օրը: Այդ առիթով Խոր Վիրապ է տեղափոխվել Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Հավատացյալները համարում են, որ Խոր Վիրապից օրհնություն է բխում, իսկ մասունքն ու լուսավորչի բարեխոսությունն իրենց հավատի զորությունն են կրկնապատկում: Մասունքակիր խաչը եկեղեցում մնացել է մինչև երեկոյան ժամերգություն:
2025-06-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ