Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները պաշտպանել են մագիստրոսական ավարտաճառերը


Նարեկ սարկավագ Թեմուրյանի «Հայ եկեղեցու Քրիստոսաբանական միտքը 8-9-րդ դարերում» վերնագրով մագիստրոսական աշխատանքն ամփոփում է տվյալ ժամանակաշրջանի մեծանուն հայրերի գործերը: Դավիթ սարկավագ Սերգեյենկոն անդրադարձել է եկեղեցու սոցիալական ծառայության հիմնական սկզբունքներին, համեմատական վերլուծություն է... ավելի

«Նարեկ» պարային համույթը հանդես է եկել «Լույս» պարային ներկայացմամբ


Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային համույթը ստեղծագործական կազմի աշխատանքային գործունեության տասնամյաի առիթով հանդես է եկել «Լույս» պարային ներկայացմամբ։ Համույթը հիմնադրվել և գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո։ Այս տարիների... ավելի

Արագածոտնի թեմի քահանաները հաստատել են, որ հավատարիմ են իրենց ուխտին


Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 7-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցում Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ հավատացյալները մասնակցել են ժամերգության ու միասնական աղոթքի: Ներկաները աղոթել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող... ավելի

Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցում աղոթել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի համար


Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն և միասնական աղոթք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդության 26-ամյակի առիթով: 2001թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Միքայել սրբազանը եպիսկոպոսական ձեռնադրության է արժանացել և նշանակվել Շիրակի... ավելի

Մոսկվայում կայացել է գիտաժողով Անդրկովկասի մշակութային կյանքում Հայ քրիստոնեության դերի մասին


Բանախոսները անդարդարձել են Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, պատմական փաստերի խեղաթյուրմանը: «Հիշողությունը սպառնալիքի տակ», «Վերաիմաստավորումից մինչև ժխտում. Խորհրդային անցյալը ադրբեջանական պատմագրության մեջ 1991 թվականից հետո» այս խորագրերով ելույթները փաստերով վերլուծություններ էին ընդդեմ... ավելի

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է


Մայր Աթոռի դիվանապետը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ Քննչական կոմիտեում, որտեղ հրավիրվել էր հարցաքննության համացանցում տարածված տեսանյութերի գործով: Հարցաքննության ավարտից հետո ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են նրան: Նրան մեղադրում են թմրամիջոց իրացնելու մեջ։  

Կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի քննարկում-շնորհանդեսը


Շնորհանդեսը կայացել է առանց սրբազան հոր ներկայության: Գրքի առաջին երկու գլուխները ներառում են հատվածներ սրբազանի նախորդ՝ «Ավետյաց երկրի տեսիլքով» և «Միտք և բանք» գրքերից: Շարունակության մեջ հեղինակի հոդվածներն են, զրույցները՝ պետություն-եկեղեցի-ազգ միասնության մասին: Գիրքը տարբեր բնագավառներում... ավելի

Պաշտպանները միջնորդել են վերանայել Բագրատ սրբազանի խափանման միջոցը


Պաշտպանները միջնորդել են դատարանին հնարավորություն տալ Բագրատ սրբազանին մասնակցելու դեկտեմբերի 10-12-ը ՄԱՍԷ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված եպիսկոպոսաց ժողովին: Միաժամանակ առաջարկել են 3.800.000 դրամ գրավ: Դատարանը սրբազանի կալանքի միջնորդության հարցը կքննի դեկտեմբերի 9-ին, ժամը 15:30... ավելի

Մեր հայացքը ուղղված է Ամենայն Հայոց Հայրապետը․ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյան


Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը կարծում է, որ որտեղ էլ լինեն հոգեւորականները ծառայության իրենց հայացքը ուղղված է Գրիգոր Լուսավորչի գահը և Ամենայն Հայոց Հայրապետը։

Աղոթում եմ, որ բոլորն իրենց հայացքներն ուղղեն դեպի Մայր Աթոռ․ Տեր Տիրան քահանա Նահապետյան


Տեր Տիրան քահանա Նահապետյանը կարծում է, որ ամեն մեկն ինքն է պատասխանատու իրեն վստահվածի համար և բոլորն էլ պատասխան են տալու Աստծո առջեւ։

Մենք Մայր Աթոռի զավակներ ենք և Վեհափառ Հայրապետը մե՛ր Հայրապետն է․ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան


Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը համարում է, որ ոչ մի դեպքում չի կարելի մարդուն թիկունքից հարվածել։

Ես Վեհափառ Հայրապետի կողմն եմ՝ չեմ ուզում, որ մեր եկեղեցին պառակտվի․ Տեր Մյուռոն քահանա Ադամյան


Տեր Մյուռոն քահանա Ադամյանը հայտարարում է, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու կողմնակիցն է։ Նա համոզված է, որ մեր եկեղեցին պետք է իր հաղթական ընթացքը շարունակի այնպես, ինչպես 1600 տարի։