Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 7-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցում Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ հավատացյալները մասնակցել են ժամերգության ու միասնական աղոթքի: Ներկաները աղոթել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող թեմի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և մյուս հոգևորականների, ինչպես նաև հայրենիքն ու եկեղեցին պաշտպանելու համար գերության մեջ գտնվողների համար:

2025-12-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ