Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբել է Երկրորդ Ծաղկազարդը


Երկրորդ Ծաղկազարդը, որն ազդարարում է Տիրոջ հաղթական մուտքը Վերին Երուսաղեմ, տոնախմբում է միայն Հայ Եկեղեցին: Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի հեղինակած «Մեծահրաշ այս խորհուրդ» շարականում հանգամանորեն պատմվում է սրբազան ավանդությունը: Գորիսի հին թաղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մշակույթի գործիչների


Մշակույթի գործիչներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։ Հանդիպմանը քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի... ավելի

Մխիթարյան ճեմարանում բացվել է Սեբաստացուն նվիրված ցուցահանդես


Մխիթարյան ճեմարանում բացվել է Մխիթար աբբահայրը և նրա տեսլականը հավերժացնող աշակերտները խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հազվագյուտ գրքեր։ Հնագույն գիրքը 18-րդ դարի սկիզբ է թվագրվում, երբ պակասել էր հայ գիտական միտքը, փակվում էին ձեռագրական դպրոցները, տպագրությունը թանկ էր, հաճախ... ավելի

Սրբազան պայքարի գործը իշխանության համար քաղաքական պայքարը կասեցնելու միջոց է


Սրբազան պայքարի գործով դատավարությանը փաստաբանները հայտարարել են, որ գործում բացակայում է որևէ իրական ապացույց, որը կհիմնավորեր իշխանությունը զավթելու փորձի կամ ահաբեկչության նախապատրաստության համար մեղադրանքները։ Ըստ պաշտպանների՝ կոպտորեն խախտվել են մարդկանց հիմնարար իրավունքներն ու... ավելի

Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագից հետո բակում հնչել են Համբարձման տոնի խաղերգերը


Մայր Աթոռում Համբարձման տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել: Մանկավարժների ու հոգևոր սպասավորների առաջնորդությամբ հավաքվել են Երևանի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները: Մայր Աթոռի Մատենադարանի մուտքի մոտ կատարումներով հանդես են եկել հայորդյաց տների պարախմբեր, կրկեսի դպրոցի սաներ,... ավելի

Ծաղկեվանքում ուխտավորների մի մասը պատարագին մասնակցել է դրսում՝ աստիճանների վրա


Տեր Սարգիս քահանա Սարգսյանը ուխտավորներին ներկայացրել է Համբարձման տոնի խորհուրդն ու կարևորությունը: Համբարձման տոնը Ծաղկեվանքի ուխտի օրն է։ Ուխտավորները հույսով, հավատով, աղոթքով հասնում են վանք՝ խնդրելու քրիստոնյա կույսի բարեխոսությունը: Հավատացյալները կաթիլ առ կաթիլ հավաքում պատերից հոսող ջուրը... ավելի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը


Տոնի առթիվ Միածնաէջ Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Այն հիշատակվում է Հարության տոնից 40 օր հետո, որը եզրափակում է Քրիստոսի երկրային առաքելության շրջանը: Համբարձման տոնը հարուցյալ Հիսուս Քրիստոսի` մարմնով երկինք բարձրանալու... ավելի

Մայիսի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Համբարձման տոնը


Համբարձման տոնի ուխտավայրերն են Վարդենիկի և Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցիները, Ծաղկեվանքը, Գնդեվանքը, Գեղարդավանքը։ Համբարձման տոնին Սուրբ Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կկատարվի Հայրապետական մաղթանքի արարողություն։  

Մոսկվայի հայկական եկեղեցում ներկայացվել է Արցախին նվիրված ցուցադրություն


Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտարարել է, որ Արցախը թեպետ ավերված է և ամայի, բայց միշտ մեզ հետ է: Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նկատել է, որ հայ ժողովուրդը կանգնած է հայրենիքը կորցնելու վտանգի առաջ և պետք է միասնական գործել ընդդեմ չարի: Նա նաև խոսել է բռնագաղթած արցախահայերի և... ավելի

Մայիսի 16-ին Սուրբ Էջմիածնի թանգարանները ժամը 11:00-ից մինչև 24:00-ը բաց կլինեն այցելուների համար


Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանում կներկայացվի Հայրապետահաստատ նոր շքանշաններ․«Սուրբ Էջմիածին», «Ասպետ Սուրբ Էջմիածնի», «Դուստր Ս. Էջմիածնի» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ռուբեն Սևակի թանգարանում ժամը 16:30-ին կբացվի «Հայոց տաճարները Հովհաննես Ասատրյանի աչքերով» ցուցահանդեսը։ Նախապես գրանցված... ավելի

Փորձում են ամեն ինչ անել, որ խաթարվի հոգևոր կյանքը․ Տեր Արամ քահանա Բաղումյան


Տավուշի թեմում սպասավորող Տեր Արամ քահանա Բաղումյանը նշում է, որ Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, օրհնությամբ ոչ թե նախընտրական ծրագրերում: Իրենք կարող են միայն զորավիգ լինել հոգևորականներին, սակայն վերջին ժամանակները ցույց են տալիս, որ փորձում են ամեն... ավելի

ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ դրույթը Սուրբ Հոգու գործառույթն է․ Տեր Աբել քահանա Քարտաշյան


Տեր Աբել քահանա Քարտաշյանը զավեշտալի է համարում քաղաքական գործիչների պատկերացումը, որոնք իրենց վրա են վերցրել Սուրբ Հոգու գործառույթը՝ եկեղեցու բարենորոգումը։ Նա համարում է, որ Հայ առաքելական Եկեղեցին առաջնորդվում է Սուրբ հոգով։