Սուրբ Գևորգ զորավարի տոնը Մուղնիում


Սրբի հիշատակության օրը Մայր Աթոռի գանձատնից դուրս բերվեց ու Մուղնու Ս. Գևորգ հասավ զորավարի խաչաձև մասունքարանը:  

Մասյացոտնի թեմը ևս աջակցում է բռնի տեղահանված արցախցիներին


Մասիս համայնքում ապաստան գտած արցախցիների թիվը հասնում է 4 հազարի: Հայ եկեղեցու Մասյացոտնի թեմի հոգևորականները զանազան ծրագրերով նեցուկ են կանգնում տեղահանված մարդկանց՝ զորակցում, գոտեպնդում են հոգևոր խոսքով, գործարարների, բարերարների, անհատների հետ համագործակցելով՝ սնունդ ու հագուստ են տրամադրում... ավելի

Ս. Գևորգի մասունքը տարվեց Մասյացոտնի թեմի եկեղեցիներ


Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Մասիսի, Մարմարաշենի, Կանաչուտի Ս. Գևորգ եկեղեցիներ տարվեց Ս. Գևորգ զորավարի մասունքը: Սեպտեմբերի 30-ին Սուրբ Գևորգ զորավարի տոնի օրն է:  

Հայ եկեղեցին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին կացարան է տրամադրում


Արմավիրի, Կոտայքի, Վայքի, Շիրակի, Գեղարքունյաց և Գուգարաց թեմերի թեմապատկան ճամբարներում և տարբեր կացարաններում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների ապաստան է տրամադրվել: Սոցիալական օգնության այլ ծրագրերի մասին ևս՝ տեսանյութում:

Իրավիճակն Արցախում և Արցախի շուրջ 29. 09.2023


Ադրբեջանի ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է: Ադրբեջանն ունի մոտ 200 հայերի ցուցակ, որոնց տարբեր հանցագործությունների շինծու մեղադրանքով ցանկանում է կալանավորել: Շեյխ ուլ Իսլամ Փաշազադեն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրել է ռեւանշիզմի մեջ:

Իրավիճակը Կոռնիձորի ընդունման կայանում (29.09.2023)


Ժամը 10:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88.780 անձ: Կոռնիձորում իրավիճակն ու տեղահանվածների պատմություններն է արձանագրում մեր թղթակիցը:

Հոկտեմբերի 1-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, աղոթքի հատուկ կարգ կկատարվի Արցախի համար


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը Արցախի համար համազգային աղոթքի օր է: Այդ օրը դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, պատարագ կմատուցվի «Սուրբ Տրդատ» բաց խորանում, ժամը 10:30-ին։... ավելի

Գորիսը ողողված է արցախցի բռնագաղթյալներով. տեսանյութ արցախցիների ընդունման կայանից


Սյունյաց թեմի հոգևորականները արցախցիների ընդունման Գորիսի կայանում են: Զրուցում են մխիթարության կարոտ մարդկանց հետ, փորձում են սփոփանքի խոսքեր գտնել:

Իրավիճակն Արցախում և Արցախի շուրջ 28.09.2023


Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր՝ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները: Այս հրամանագրով Լեռնայն Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախից Հայաստան բռնի տեղահանված քաղաքացիների... ավելի

Իրավիճակն Արցախում և Արցախի շուրջ 27.09.2023


Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի ադրբեջանական անցակետը հատել է 50 243 բռնի տեղահանված արցախցի։ Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում արդեն սպառվել են կեցավայրերը: Ադրբեջանցիները Հակարիի անցակետում ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել... ավելի

Սուրբ Գևորգ զորավարի մասունքներ կտարվեն նաև Մուղնու և Գառնահովիտի եկեղեցիներ


Սեպրեմբերի 30-ին, Սուրբ Գևորգ զորավարի տոնի օրը Սուրբ Էջմիածնից Արագածոտնի մարզի Մուղնի և Թալինի տարածաշրջանի Գառնահովիտ գյուղերի Սուրբ Գևորգ եկեղեցիներում հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդակցվելու սուրբի մասունքներին:

Կոռնիձորում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորում են նաև հոգևորականներ


Կոռնիձորի անցակետում աշխատող մեր թղթակցի տեսանյութը Ացախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մասին: