Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը Արցախի համար համազգային աղոթքի օր է: Այդ օրը դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, պատարագ կմատուցվի «Սուրբ Տրդատ» բաց խորանում, ժամը 10:30-ին։ Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։ Հրապարակվել է թեմեր տարվող մասունքների, սրբությունների ցանկը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2023-09-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ