Մոսկվայում նշել են Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը


Հայ Եկեղեցում ընդունված կարգի համաձայն՝ Վերափոխման տոնին կատարվել է խաղողի օրհնություն: Սուրբ Պատարագի ավարտին հոգևորականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ դուրս է եկել եկեղեցական համալիրի բակ, որտեղ կատարվել է խաղողի օրհնության կարգ: Եզրաս սրբազանը կարդացել է Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի... ավելի

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Աստվածամոր Վերափոխման տոնին Պատարագ է մատուցվել


Սրբազան արարողությունը ուղեկցվել է Աստվածաշնչյան ընթերցումներով, խրատներով, քարոզներով ու աղոթքներով։ Հաղորդություն ստանալուց հետո հավատացյալները մասնակցել են Խաղողօրհնեքի կարգին: Այս արարողությամբ օրհնվում է ամբողջ տարվա բերքն ու բարիքը:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին խաչքար է օծվել


Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոսի ձեռամբ կատարվել է խաչքարի օծման արարողություն: Սուրբ Սարգիս զորավարի պատկերով խաչքարը նվիրված է Սուրբ Էջմիածին եկեղեցու հիմնադրման 220-ամյակին: Եկեղեցին կառուցվել է 1805 թվականին՝ Հավլաբարի ամենաբանուկ հատվածում։... ավելի

Աստվածածնի Վերափոխման տոնին Մայր Տաճարում տոնական պատարագ է մատուցվել


Տոնական Պատարագի ավարտին հանդիսավոր թափորը Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ շարժվել է դեպի սուրբ Տրդատ բաց խորան, որտեղ կատարվել է խողողօրհնեքի արարողությունը: Նախ գոհություն է մատուցվել Աստծուն՝ հանդերի ու այգիների բերքի համար, ապա հոգևոր դասը աղոթքներով Տիրոջ օրհնությունն է... ավելի

Oգոստոսի 17-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին կնշի Աստվածամոր վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը


Տոնը նվիրված է Սուրբ Մարիամ Աստվածածնի երկրային կյանքի ավարտի և երկինք վերափոխման հիշատակին: Տոնական օրվա պատարագին հաջորդում է խաղողի օրհնության կարգը և հավատացյալները միմյանց հետ կիսվում են օրհնված բերքով՝ վերապրելով տոնի ուրախությունը:  

Միքայել սրբազանի և Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելը ոտնահարեց արդարադատությունը․ Մայր Աթոռ


Մայր Աթոռը հայտարարել է, որ գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և ազգային բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումներով դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ կրկին պարզորոշ դարձնելով իշխող քաղաքական ուժից դատարանների լիակատար կախվածությունը: Մայր... ավելի

Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Բերքառատի սուրբ Նշան եկեղեցի և պատարագ մատուցվել


Արագածոտնի թեմի Բերքառատ գյուղը նշել է սուրբ Նշան եկեղեցու օծման 14-րդ տարեդարձը: Խորհրդային տարիներին եկեղեցին քանդվել է։ Սուրբ Նշանը հայրենի գյուղում Ամիրխանյան ընտանիքն է կառուցել։ Տիրոջ խաչափայտի մասունքը եկեղեցում մնացել է մինչև կեսօր:

Հոգեւորականները մեծ ուխտերթ են կազմակերպել դեպի Նոր Վարագավանք


Տավուշի թեմի հոգևոր դասը, առաջնորդությամբ թեմի վարչական խորհրդի ատենապետ Տ. Սամվել վարդապետ Մխիթարյանի և Մայր Աթոռի միաբան Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանի, մեծ ուխտերթ է կազմակերպել դեպի Նոր Վարագավանք: Եփեսոսի Սուրբ ժողովի 200 եպիսկոպոսների և Հայրապետների տոնին նվիրված մեծ ուխտերթը վաղ առավոտից շուրջ... ավելի

Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարն ամառվա ընթացքում հարյուրավոր դպրոցականների է ընդունել


Տարեցտարի աճում է ճամբարի համբավը, ինչի արդյունքում ավելի շատ պատանիներ են ցանկանում հանգստանալ Ծիծեռնակ ճամբարում։ Կազմակերպիչների պնդմանբ «Ծիծեռնակը» դասական ճամբար է, որն համեմված է ազգային և հոգևոր տարրերով։ Այս տարի նույնիսկ արտերկրից եկած հայ դպրոցականներ են հանգստացել ճամբարում:  

Էջմիածին քաղաքը կունենա բարեկարգ այգի


Իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը տեսանյութ է հրապարակել Մայր Աթոռին պատկանող Էջմիածնի քաղաքային այգու վերաբերյալ, իբրեւ Էջմիածնի բնակիչներն զուրկ են կանաչապատ տարածքներում իրենց հանգիստը վայելելու հնարավորությունից։ Իրականում Մայր Աթոռում իրականացվել է հսկայածավալ կանաչապատման աշխատանքներ։ Մայր... ավելի

Վերաօծվել է Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցին


Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ վերաօծվել է Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցին: Այն նորոգվել և կահավորվել է եկեղեցու խաչքավոր Վարդան Սարդարյանի բարերարությամբ:  

Վարդենիսցիները նշել են գյուղի ուխտի և եկեղեցու վերաօծման 13-րդ տարին


Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղում։ Վարդենիսցիները նշել են գյուղի ուխտի և եկեղեցու վերաօծման 13-րդ տարին: 19-րդ դարի 30-ականներին գյուղը վերաբնակեցվել է հայ գաղթականներով, որոնք էլ կիսաքանդ եկեղեցու տեղում կառուցել են սուրբ Հակոբ եկեղեցին: