Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոսի ձեռամբ կատարվել է խաչքարի օծման արարողություն: Սուրբ Սարգիս զորավարի պատկերով խաչքարը նվիրված է Սուրբ Էջմիածին եկեղեցու հիմնադրման 220-ամյակին: Եկեղեցին կառուցվել է 1805 թվականին՝ Հավլաբարի ամենաբանուկ հատվածում։ Սրբավայրը բնակիչների հոգածության ու խնամքի տակ է, ինչի մասին վկայում են նաև տարբեր տարիներին իրականացվող բարեկարգման աշխատանքները:

 
2025-08-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ