Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ազատ է արձակվել


Վերաքննիչ դատարանի որոշմամբ նախնական կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Սրբազանին արգելված է Վաղարշապատի տարածքից դուրս գալ, արգելված է շփումներ ունենալ գործով վկաների հետ: Նա մեկուսարանում էր դեկտեմբերի 4-ից։ Նրան մեղադրանք են առաջադրել նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին


Հայոց հայրապետի և Պապական նվիրակի հետ հանդիպմանը անդրադարձել են Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը: Նրանք քննարկել են տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակն ու Հայաստանում Եկեղեցի-... ավելի

Արագածոտնի և Մասյացոտնի թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ


Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի հոգևորականները հայտարարությամբ անհամաձայնություն և լրջագույն մտահոգություն են հայտնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված որոշման վերաբերյալ, որը նրանց փաստացի պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ... ավելի

Անառակի կիրակին խորհրդանշում է մեղավոր որդու վերադարձը Հոր մոտ


Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ: Իմաստալից, աստվածային սիրով ու գթասրտությամբ լեցուն այս առակն իր բազմաշերտությամբ վերստին ներկայացվել է բոլորին, մղել խորհրդածելու մեր արարքների շուրջ և թողություն խնդրելու:  

Ռուսաստանի հայ երիտասարդները զորակցություն են հայտնել մայր եկեղեցուն


Ռուսաստանի տարբեր քաղաքներից Մոսկվա են ժամանել շուրջ հարյուր երիտասարդներ՝ միանալու եկեղեցու նախաձեռնություններին, հանդիպելու Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ և իրենց զորակցությունը հայտնելու Հայ Առաքելական եկեղեցուն: Եզրաս սրբազանն իր օրհնության խոսքում անդրադարձել է հայ ժողովրդի մշակութային... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ


Այն բոլոր երկրներում, որոնք անմիջականորեն կամ անուղղակիորեն ներքաշվել են ռազմական գործողությունների մեջ, կան հայկական համայնքներ: Գարեգին Երկրորդ ամենայն հայոց Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով և մշտական կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության և... ավելի

Մարտի 1-ին Հայ առաքելական եկեղեցին կհիշատակի Անառակ որդու մասին ավետարանական պատմությունը


Օրվա խորհուրդը Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում ներկայացված Անառակ որդու առակն է՝ գործած մեղքերի համար ապաշխարող, ներում հայցող և հոր գիրկը վերադարձող մարդու պատմությունը։ Մեկնիչներն անառակ որդուն համարում են անկյալ և մեղավոր մարդկության խորհրդանիշը: Մարդն իր կյանքում կամա թե ակամա մեղքեր է գործում,... ավելի

Եպիսկոպոսաց հավաքը դարձավ հոգևոր զարթոնքի և ներքին ամրության յուրօրինակ հանգրվան


Ժողովի վերջին օրը հավաքի մասնակիցներին տեսակապով միացել են Ամենայն հայոց Հայրապետն ու 6 եպիսկոպոս հայրերը: Ստեղծված բարդ իրավիճակում, Հայրապետի նկատմամբ կիրառվող սահմանափակումների ներքո, հայոց հոգևոր դասը մեկտեղեց իր կամքը՝ վերահաստատելով հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց... ավելի

Սարկավագների ավարտաճառերը՝ որպես աստվածաբանության ոլորտում ներդրում, կտպագրվեն


Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում գործնական և պատմա-դավանաբանական հոսքի երեք ուսանող մագիստրոսական ավարտաճառ է պաշտպանել: Քաջիկ սարկավագ Եղոյանը համեմատական վերլուծություն է արել քրիստոնեության, իսլամի և հուդայականության միջև:... ավելի

Եկեղեցիներում խնկարկվել է Սումգայիթյան ջարդերի անմեղ հայերի հիշատակը


Մայր Աթոռում հանգստյան ժամերգության ավարտին Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։ Սումգայիթյան ջարդերը չարժանացան համարժեք քաղաքական և իրավական գնահատականի, որը նպաստեց Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունների հետագա ծավալմանը և նոր ջարդերի իրականացմանը... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստին ուսումնասիրել են տեսագրությունները


Փաստաբան Էմին Խաչատրյանը դատարանի ուշադրությունն է հրավիրել մեղադրանքի հիմքում դրված փաստական անհամապատասխանությունների վրա։ Ըստ փաստաբանի՝ մեղադրող կողմը պնդում է, թե Ներսիսյանների մեքենան քարոզարշավի ժամանակ նկատվել է Ոսկեհատ գյուղի կենտրոնում, սակայն տեսագրություններն ապացուցում են, որ մեքենան... ավելի

Սուրբ Գայանե վանքում հրաժեշտ են տվել Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանին


Մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում վերջին օծման կարգ է կատարվել: Արարողության ընթացքում Շահան արքեպիսկոպոսն օծել է ննջեցյալ հոգևորականի ճակատն ու աջ ձեռքը: Հայ եկեղեցում վերջին օծման կարգ կատարվում է միայն օծյալ հոգևորականների համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ հայ եկեղեցու... ավելի