
Ժողովի վերջին օրը հավաքի մասնակիցներին տեսակապով միացել են Ամենայն հայոց Հայրապետն ու 6 եպիսկոպոս հայրերը: Ստեղծված բարդ իրավիճակում, Հայրապետի նկատմամբ կիրառվող սահմանափակումների ներքո, հայոց հոգևոր դասը մեկտեղեց իր կամքը՝ վերահաստատելով հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Եպիսկոպոսաց դասի միասնական դիրքորոշումը դարձավ վստահության ուղերձ հայ ժողովրդին՝ արտահայտված համատեղ ընդունված հայտարարությամբ, որով մասնակից 25 եպիսկոպոսները հաստատեցին. Անշեղորեն շարունակելու են իրենց սրբազան առաքելությունը՝ հավատարիմ մնալով սուրբ ավետարանին, Հայ առաքելական եկեղեցու ուղղափառ վարդապետությանը:
2026-02-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ