Եկեղեցական լրահոս


Ավագ հինգշաբթի, Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նշվեց Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակը: Մոնրեալի Մայր տաճարում, Սանթա Քլարիթայի Սբ․Սարգիս, Քյոլնի Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ, Սյոդերթյոլիեի Սուրբ Մարիամ Աստվածածին , Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և... ավելի

Սևանավանքի հրաշագործ «Տիրամայրը», հնարավոր է, մեկ օրով դուրս բերվի Ազգային պատկերասրահից:


Սևանի Տիրամոր ՝17-րդ դարի հայտնի սրբապատկերը Սևանի Ս. Առաքելոց վանքից հանվել է Խորհրդային իշխանության տարիներին: Այժմ գտնվում է Ազգային պատկերասրահում: Հայտնի է իր ամոքող ու բուժիչ զորությամբ: Ցուցասրահի աշխատակցի խոսքով, շատ հավատացյալներ և հոգևորականներ հաճախ  գալիս են պատկերասրահ,  ... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի համալսարանի պատվիրակությանը


Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան  կաթոլիկ համալսարանում կբացվի հայագիտական ամբիոն: Այդ մասին հայտնեց ռեկտոր Սուրոմի Սաբոլչը՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հետ հանդիպմանը: Հունգարիայի կաթոլիկ համալսարանը Երևանի մանկավարժական համալսարանի հետ համագործակցության պայմանագիր կկնքի, առաջիկա... ավելի

Համերգ Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում


Ավագ երեքշաբթի օրվա առիթով,  Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրի բոլոր երգչախմբերը համերգ ունեցան Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում: Եկեղեցու և  կրթահամալիրի համատեղ նոր նախագիծը կոչվում է «Հոգևոր Հայաստան»: Համերգային ծրագրում հնչող ստեղծագործությունների մեծ մասը կոմիտասյան... ավելի

Խավարման կարգ Ս. Էջմիածնի Մայր տաճարում


Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո, Հայ Առաքելական եկեղեցիներում Խավարման կարգ է կատարվում, որը  խորհրդանշում է Հիսուսի  աղոթքը Գեթսեմանիի այգում, մատնությունը, ձերբակալությունը, դատավարությունը, չարչարանքը, Պետրոսի ուրացումն ու զղջումը, և ապա` Տիրոջ խաչելությունը: Ավետարանական... ավելի

Ոտնլվայի արարողություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ավագ հինգշաբթի Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ոտնլվայի  կարգ  կատարվեց: Տերունապատվեր այդ արարողությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեց  Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը:

Ապաշխարողաց կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Հայ Առաքելական եկեղեցում, ծիսական արարողություններով ամենահարուստ օրն Ավագ հինգշաբթին է: Մեծի Պահոց շրջանն ապաշխարությամբ անցած հավատացյալները վաղ առավոտյան մասնակցում են Ապաշխարողաց կարգին, որի ժամանակ նրանց արձակում է շնորհվում, որպեսզի քառասնօրյա պահեցողությունից հետո մոտենան Սուրբ Հաղորդությանը... ավելի

Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակություն


Ավագ հինգշաբթի Միածնաէջ Մայր տաճարում Ս.Հաղորդության խորհրդի հաստատումը հիշատակող պատարագ մատուցեց Տ. Աղան աբեղա Երնջակյանը: Մայրավանք էին եկել բազմաթիվ հավատացյալներ՝ պահեցողությունից և ապաշխարությունից հետո, խոստովանությամբ Սուրբ Հաղորդություն ստանալու:    

Ծաղկազարդի տոնը Հայ Առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում


Սփյուռքի բոլոր թեմերում Ծաղկազարդը և մանուկների օրհնության տոնը մեծ շուքով է նշվել: Որոշ երկրներում իրական արմավենու օրհնված ճյուղեր են բաժանվել հավատացյալներին, իսկ Տավուշում՝ միայն այս մարզում աճող իսկական ձիթենու ճյուղեր:  

Նոր գրքեր 21.03.2016


Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ առանձին հատորներով լույս են տեսել Շեքսպիրի չորս գործեր: Հայ ընթերցողին են ներկայացվել «Վերոնացի երկու ազնվական», «Հուլիուս Կեսար», «Սխալների կատակերգություն» և «Միջամառային Գիշերվա երազ» պիեսները:

Բնակարաններ` տնակներում ապրող գյումրեցիներին


Գյումրիի աղքատ, տնակային թաղամասում աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանի բարեգործական համերգի շնորհիվ երիտասարդ գյումրեցիների նախաձեռնությունը միջազգային հնչեղություն է ստացել: Այս ամիս ամենայն հավանականությամբ տնակներում ապրող գյումրեցի 22 ընտանիք բնակարան կստանա: 

«ՀԱՖՆ-90» հոբելյանական գիտական կոնֆերանս


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի, Հայաստանի կոմպոզիտորների միության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտական կոնֆերանս: