Alt

«Հին ու նոր Երևան» ցուցահանդեսը Նկարիչների միությունում


Էրեբունի-Երևանի հիմնադրման 2796-ամյակի առիթով բացված ցուցահանդեսն ընդգրկում է 100 նկարչի ստեղծագործություն՝ հին ու նոր սերնդի լավագույն  գործերը` գեղանկար, գրաֆիկա, քանդակ,   ինչպես նաև փաստագրական նյութեր Երևան քաղաքի պատմության և Ալ. Թամանյանի թանգարաններից:
2014-10-14 12:35:27
Alt

Բացվել է «Նամակներ ափսեների մեջ» ցուցադրությունը


Հոկտեմբերի 8-ին Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է գրող, մշակութաբան Ռուբեն Անգալադյանի ափսեների ցուցադրությունը: Ներկայացված են ավելի քան վաթսուն անվանի հայ արվեստագետի յոթանասունից ավելի նկարազարդ ափսեներ: Աշխատանքներից շատերն առաջին անգամ են ցուցադրվում թանգարանային միջավայրում: 
2014-10-13 21:27:02
Alt

Խաղաղության աղոթք Մերձավոր Արևելքի համար


Հոկտեմբերի 12-ին Մայր Տաճարում մատուցվող պատարագին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ մասնակցում էր նաև Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Քույր Եկեղեցիների գահակալներն աղոթեցին Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: Նույն օրը Գարեգին Բ կաթողիկոսն... ավելի
2014-10-13 21:05:24
Alt

Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյա հոբելյանը


Ճեմարանի հիմնադրման 140-ամյակի հանդիսությանը մասնակցում էին եղբայրական այցով Մայր Աթոռում գտնվող Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, նախկին և ներկա ճեմարանականներ, բազմաթիվ... ավելի
2014-10-13 20:59:25
Alt

Քրիստոնյա կանայք մերժում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումը


Հասլեֆ» դանիական հոգևոր երգչախումբը միացել է Քրիստոնյա կանայք» բարեգործական ֆորումի `սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ ծրագրին: Ծրագիրն անց է կացվելու մի քանի փուլով՝ մասնագետները (գինեկոլոգ, հոգեբան, սոցիալական աշխատող) այցելելու են գյուղեր ու քաղաքներ և տրամադրելու են անվճար... ավելի
2014-10-13 20:56:43
Alt

Ասորի Ուղղափառ եկեղեցու գահակալի այցը Հայաստան


Հոկտեմբերի 10-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եռօրյա այցով Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց միասնական գոհաբանական աղոթք: Հայ և ասորի եկեղեցիների գահակալներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,... ավելի
2014-10-13 20:50:47
Alt

«Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը՝ Երևանում


 Հայֆեստ» միջազգային 12-րդ թատերական փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային թատրոնում ներկայացվեց Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը: Պիեսը բեմադրել է Շինեյդ Ռուշը, իսկ Գոգոլի Խելագարի հիշատակարանը» վիպակի հերոսին մարմնավորել է Ռոբերտ Բոումենը : Լիվինգ փիքչըրս... ավելի
2014-10-13 20:31:15
Alt

Նոր գրքեր 13.10.2014


Սարգիս Խաչենց-Փրինթինֆո» հրատարակչությունը լույս է ընծայել Տիրան Չրաքյանի (Ինտրա) ստեղծագործության առաջին ամփոփ ժողովածուն:  Մայր աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել  Հովհաննես Կարբեցի կաթողիկոսի կենսագրության վերաբերյալ նոր ուսումնասիրություն:   
2014-10-13 20:26:33
Alt

Քահանայի ու երեցկնոջ այցելությունը Տիգրանյանի անվան թիվ 14 դպրոց


Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանն ու երեցկին Իրինա Աղաջանյանը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սաների հետ այցելել էին Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 դպրոց: Այստեղ  սովորում են տեսողության խանգարումներ ունեցող երեխաներ: 
2014-10-12 14:46:13
Alt

Թարգմանչաց տոնը Օշականի Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցում


Սրբոց Թարգմանչաց տոնին Շուխոնց ավետարանը, ավանդույթի համաձայն, դուրս է բերվում Մատենադարանի պահոցից և տարվում Օշականի Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:  Հրաշագործ Գրքից զորություն ստանալու ցանկությամբ այսօր Ավետարանին ընդառաջ էին եկել բազմաթիվ հավատացյալներ:
2014-10-11 21:29:38
Alt

Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը Երևանում


Նորարարական մտքերով ունիվերսալ երաժիշտ. դաշնակահար, կլավեսինահար, երգեհոնահար, դիրիժոր, մանկավարժ: Հոկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգն էր: Նա ժամանել էր Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 15-րդ փառատոնի հրավերով:  
2014-10-11 21:16:06
Alt

Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին


Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» փառատոնը Մետաքսի նոր ճանապարհի ուղենշային հանգույց դառնալու Հայաստանի առաջին հայտն է:  Երևանում էին Մետաքսի ճանապարհի Ասիայի պատմական նշանավոր ուղու ութ երկրի ներկայացուցիչ:   
2014-10-11 21:11:26