Հոգեւորականները մեծ ուխտերթ են կազմակերպել դեպի Նոր Վարագավանք


Տավուշի թեմի հոգևոր դասը, առաջնորդությամբ թեմի վարչական խորհրդի ատենապետ Տ. Սամվել վարդապետ Մխիթարյանի և Մայր Աթոռի միաբան Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանի, մեծ ուխտերթ է կազմակերպել դեպի Նոր Վարագավանք: Եփեսոսի Սուրբ ժողովի 200 եպիսկոպոսների և Հայրապետների տոնին նվիրված մեծ ուխտերթը վաղ առավոտից շուրջ... ավելի

Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարն ամառվա ընթացքում հարյուրավոր դպրոցականների է ընդունել


Տարեցտարի աճում է ճամբարի համբավը, ինչի արդյունքում ավելի շատ պատանիներ են ցանկանում հանգստանալ Ծիծեռնակ ճամբարում։ Կազմակերպիչների պնդմանբ «Ծիծեռնակը» դասական ճամբար է, որն համեմված է ազգային և հոգևոր տարրերով։ Այս տարի նույնիսկ արտերկրից եկած հայ դպրոցականներ են հանգստացել ճամբարում:  

Էջմիածին քաղաքը կունենա բարեկարգ այգի


Իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը տեսանյութ է հրապարակել Մայր Աթոռին պատկանող Էջմիածնի քաղաքային այգու վերաբերյալ, իբրեւ Էջմիածնի բնակիչներն զուրկ են կանաչապատ տարածքներում իրենց հանգիստը վայելելու հնարավորությունից։ Իրականում Մայր Աթոռում իրականացվել է հսկայածավալ կանաչապատման աշխատանքներ։ Մայր... ավելի

Վերաօծվել է Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցին


Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ վերաօծվել է Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցին: Այն նորոգվել և կահավորվել է եկեղեցու խաչքավոր Վարդան Սարդարյանի բարերարությամբ:  

Վարդենիսցիները նշել են գյուղի ուխտի և եկեղեցու վերաօծման 13-րդ տարին


Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղում։ Վարդենիսցիները նշել են գյուղի ուխտի և եկեղեցու վերաօծման 13-րդ տարին: 19-րդ դարի 30-ականներին գյուղը վերաբնակեցվել է հայ գաղթականներով, որոնք էլ կիսաքանդ եկեղեցու տեղում կառուցել են սուրբ Հակոբ եկեղեցին:  

ՀԲԸՄ-ի «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


ՀԲԸՄ-ի «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: 15-18 տարեկան սփյուռքահայ պատանիները ճանապարհորդել են Հայատասնի տարբեր մարզերով, հանդիպել թե տեղացի, թե աշխարհի տարբեր ծայրերից եկած հասակակիցներին: Բացահայտել են հնագույն հուշարձանները, մշակութային... ավելի

Վեհափառ հայրապետը հյուրընկալել է Բոստոնի շրջանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու ուխտավորներին


Ամենայն հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին և իր գնահատանքը հայտնեց հոգևոր հովվին արդյունավետ սպասավորության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես հայրենիքի համար այս ծանր օրերին։ Վեհափառ... ավելի

Մայր Աթոռից Ս. Թադեոս եկեղեցի է տեղափոխվել Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը


Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում օգոստոսի 2-ին Պատարագ մատուցվեց Սուրբ Թադեոս Առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օրվա առիթով: Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ընդառաջ՝ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Թադեոս եկեղեցի... ավելի

Վեհափառն օրհնել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության մարզախաղերի մասնակիցներին


Մայր Աթոռ են այցելել Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ և Կենտրոնական վարչության անդամներ։ Այս առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է մարզախաղերի մասնակիցների օրհնության կարգ։

Հնագետները Վաղարշապատում սկսել են սուրբ Մարիանե միանավ բազիլիկ եկեղեցու պեղումները


Պեղումների ընթացքում բացվել են եկեղեցու հյուսիսային պատի հիմքերը։ Ըստ մասնագետների նախնական ենթադրության՝ ավերման պատճառը պատերազմներն ու արշավանքներն են եղել: Հուշարձանի հյուսիս-արևելյան տարածքից գտնվել է խեցե 6 կարաս։ Կարասներից երկուսը ժամանակի ընթացքում վնասվել են:

Կայացել է Արամ Շահբազյանի «Անանուն բարձունքի առումը» վավերագրակն ֆիլմի պրեմիերան


Ֆիլմը պատմում է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի՝ Մարջանլու տեղանքի բարձունքներից մեկը պաշտպանող 25-րդ գումարտակի սխրագործության մասին: Ռազմավարական կարևոր նշանակության Անանուն բարձունքը պաշտպանել են մայոր էդգար Մաթևոսյանի՝ Մաթոսի հրամանատարության տակ գտնվող զինծառայողները։ Զինվորների մի... ավելի

Գյումրիում հավատացյալները Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Սուրբ Ամենափրկիչ ուխտերթ են իրականացրել


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ, Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի ուխտերթ է անցկացվել: Ուխտերթից առաջ հավատացյալները Սուրբ Հակոբ եկեղեցում երեկոյան ժամերգության և ընդհանրական խոստովանության... ավելի