Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ


Սա Կիլիկիո Հայոց Կաթողիկոսի առաջին պաշտոնական այցն է նորընտիր Քահանայապետին։ Կիլիկիո Կաթողիկոսը Հռոմ էր ժամանել մայիսի 17-ին։ Նրան դիմավորողների թվում է եղել նաև Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որն իր ներկայությամբ վերահաստատել է Հայ... ավելի

Բագրատ սրբազանի 55-ամյակի առիթով հնչել է նրա և Դավիթ Ամալյանի հեղինակած «Իմ հայրենիք» երգը


Մասիսի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել «Լույսի հաղթություն» խորագրով երեկո՝ նվիրված Բագրատ արքեպիսկոպոսի 55-ամյակին: Սրբազանը տարեդարձը նշեց ապօրինի ազատազրկման մեջ։ Հավաքվել են Սրբազանի աջակիցները, նրա գործունեությունը գնահատող մտավորականներ ու արվեստագետներ:  

Դատարանը երկարաձգել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 թեկնածուների տնային կալանքը


Սրբազան պայքարի գործով նիստին դատավոր Կարեն Ֆարխոյանը Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով: Անկախ պաշտպանական կողմի առարկություններից ու միջնորդություններից՝ դատավորը երկու ամսով երկարաձգել է նաև պատգամավորի թեկնածու Իգոր Սարգսյանի տնային կալանքը։ Այսպիսով՝ դատարանը... ավելի

Բագրատ Սրբազանն իր 55-ամյակը նշեց անազատության մեջ


Բագրատ Սրբազանի աջակիցները քայլերթ են անցկացրել Երևանում, ապա հավաքվել ԱԱԾ շենքի մոտ։ Սրբազանն արդեն 330 օր է քաղբանտարկյալ է, որին կալանավորել են «Սրբազան պայքարը» կասեցնելու համար: Առաջնորդելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ նա փորձեց իր ամբողջ հեղինակությունն ու հոգևոր ուժը ծառայեցնել... ավելի

Նորքի Հայորդյաց տան սաները Տաշիր արենայում ներկայացրել են Մանկական կրկեսային շոու


Տաշիր արենայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան սաները ներկայացրել են արվեստի սինթեզ՝ միաժամանակ հանդես են եկել Կրկեսային դպրոցը, «Նարեկ» պարային անսամբլն ու «Արմեններ» հարվածային գործիքների անսամբլը: Հայորդյաց տան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը համերգներով,... ավելի

ՀԲԸՄ դահլիճում կայացել է Լևոն Լաճիկյանի «Պոլիսն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը


Նկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների և գեղանկարների «Պոլիսն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը պատմում է հին ու նոր Պոլսի, այնտեղ հայկական հետքի ու ժառանգության մասին: Ցուցադրված 50 աշխատանքների մեծ մասը առաջին անգամ է ներկայացվում արվեստասերներին: Պատմական պարիսպները, բերդերը, նեղլիկ փողոցներն ու... ավելի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ԵԽԽՎ-ից ակնկալում է հստակ գնահատականներ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Տարածված հայտարարությամբ խորհուրդը խիստ տարակուսելի է համարում ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 13-ի միջանկյալ հայտարարության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականության մեջ աննախադեպ... ավելի

Այս կիրակի՝ մայիսի 24-ին, Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Հոգեգալստյան տոնը


Հոգեգալստյան տոնը նշվում է Սուրբ Հարության տոնից 50 օր անց: Գործք առաքելոցում նկարագրված է, թե ինչպես է Սուրբ Հոգին հրեղեն լեզուներով լուսավորում աշակերտներին՝ նրանց դարձնելով Աստծո խոսքի թարգմաններ ազգերի մեջ: Նրանք սկսում են խոսել այն ժողովուրդների լեզուներով, որոնց պետք է քրիստոնեություն... ավելի

Մայր Տաճարի թանգարանը մասնակցել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ծրագրին


Մայր Տաճարի թանգարանում ցուցադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Էջմիածին» շքանշանը, որի կենտրոնում պատկերված է հայոց հոգևոր կենտրոնը, Գրիգոր Լուսավորիչը՝ լուսապսակով ու խաչանիշ գավազանով: Նրա կողքին Տրդատ թագավորն է, վերևում՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները: Շքանշանը 2024... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբել է Երկրորդ Ծաղկազարդը


Երկրորդ Ծաղկազարդը, որն ազդարարում է Տիրոջ հաղթական մուտքը Վերին Երուսաղեմ, տոնախմբում է միայն Հայ Եկեղեցին: Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի հեղինակած «Մեծահրաշ այս խորհուրդ» շարականում հանգամանորեն պատմվում է սրբազան ավանդությունը: Գորիսի հին թաղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մշակույթի գործիչների


Մշակույթի գործիչներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։ Հանդիպմանը քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի... ավելի

Մխիթարյան ճեմարանում բացվել է Սեբաստացուն նվիրված ցուցահանդես


Մխիթարյան ճեմարանում բացվել է Մխիթար աբբահայրը և նրա տեսլականը հավերժացնող աշակերտները խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հազվագյուտ գրքեր։ Հնագույն գիրքը 18-րդ դարի սկիզբ է թվագրվում, երբ պակասել էր հայ գիտական միտքը, փակվում էին ձեռագրական դպրոցները, տպագրությունը թանկ էր, հաճախ... ավելի