Վիրահայերը նշել են Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը


Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հարության տոնի Պատարագը մատուցել է Վիրահայոց թեմի առաջնորդը՝ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Ներկա են եղել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներ։ Արարողության ավարտին Սրբազանը օրհնել է ներկած հավկիթները և ազդարարել Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը:  

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով


Վեհափառ Հայրապետը պատգամել է՝ նախընտրել բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։ Առաջնորդվել վնասակար ու կործանարար երևույթները բացառելու... ավելի

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում տոնել են Հիսուսի Հարության տոնը


Սուրբ Հարության Պատարագը մատուցել է թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Հավատացյալները սրբազան հոր հետ Տիրոջից օրհնություն են հայցել, որպեսզի Սուրբ Հարության կենարար շնորհով ամուր մնան իրենց հավատքի մեջ: Պատարագի ավարտին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում ժողովրդական երգ ու պարով է... ավելի

Կաթողիկոսական նստավայրում կատարվեց Տնօրհնեքի կարգ


Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո, Քրիստոսի Հարության ավետիսը միմյանց փոխանցելով, հոգևոր դասը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, համախմբվեց Վեհարանում։ Կատարվեց Տնօրհնեքի արարողություն. օրհնվեցին Վեհարանի բարիքները՝ հացը, ջուրն ու աղը։ Հաստատված կարգի համաձայն՝ հոգևորականները,... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցու զանգերն ավետել են Քրիստոսի հրաշափառ հարությունը


Մայր Տաճարում Ճրագալույցի տոնական պատարագ է մատուցվել, որից հետո հայրապետական թափորը շարժվել է դեպի մոմավառության սրահ՝ Ս․ Հարության տոնի կենարար լույսը փոխանցելու հավատացյալներին:

Մայր Տաճարում երեկոյան ժամերգությանը հիշատակվել է Քրիստոսի թաղումը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արարողությունը տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Հանդիսավոր թափորն ուղեկցել է Վեհափառ Հայրապետին։ Եկեղեցուց դուրս է բերվել Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը։  

Վերականգնվել են Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սրբապատկերները


Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» բաժնի ուսանողները վերականգնել են Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սրբապատկերները։ Նրանք քննել են վնասվածքների պատճառները, բացահայտել են խոնավության, ջերմաստիճանի, հպման,... ավելի

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստին պաշտպանները պահանջել են ԱԱԾ գաղտնալսման տվյալները


Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ ԱԱԾ-ից պահանջելու այն օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա շուրջ մեկ տարի գաղտնալսումներ են իրականացվել։ Փաստաբանները պնդում են՝ եթե այդ նյութերը չտրամադրվեն դատարանին, ապա գործով ձեռք բերված բոլոր ապացույցները պետք է ճանաչվեն ապօրինի՝... ավելի

Ավագ ուրբաթ բոլոր եկեղեցիներում հիշատակվել է Տիրոջ խաչելությունն ու մահը


Քրիստոսի խաչելության օրը տխրության օր է բոլոր քրիստոնյաների համար: Ավագ ուրբաթ Սուրբ Պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոսն ինքը պատարագվեց խաչի վրա: Հոգևորականները չորս Ավետարաններից ընթերցում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը նկարագրող դրվագները՝ Պիղատոսի մոտ տարվելը, Գողգոթայի վրա... ավելի

Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվել է Խավարման կարգ


Ավագ հինգշաբթի երեկոյան՝ Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակին, հայոց եկեղեցիներում կատարվում է խավարման կարգ, որն ավագ ուրբաթի խորհրդի մասն է: Հինգշաբթի երեկոյան Աստծո որդին ձերբակալվում է մատնությամբ, չարչարանքների, անարգանքի ենթարկվում, ապա մահվան դատապարտվում: Եկեղեցիներում խավարման և... ավելի

Մայր Աթոռում ապաշխարողաց կարգ է կատարվել


Ապաշխարության կարգը մեղքերից մաքրվելու հնարավորություն է: Այս կարգից հետո է, որ հավատացյալներն արժանի են դառնում սուրբ Հաղորդությանը։ Ովքեր ապաշխարությամբ են անցել Մեծ Պահքի շրջանը, վաղ առավոտյան՝ ժամը 7:30-ին գնում են եկեղեցի, որտեղ ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողաց կարգ: Սաղմոսներով և... ավելի

Ավագ հինգշաբթին եկեղեցու ծիսակարգում ամենահագեցած օրն է


Մայր Աթոռում առավոտյան ժամը 7:30-ին ժամերգություն և ապաշխարողաց արձակման կարգ է կատարվել, որից հետո սուրբ Պատարագ է մատուցել Հայր Դավիթը: Հենց ավագ հինգշաբթի Հիսուս հաստատեց սուրբ հաղորդության խորհուրդը։ Ավագ հինգշաբթին Մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց... ավելի