Alt

ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի Հյուսթըն քաղաքի ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Երկշաբաթյա այցով մայր հայրենիքում են ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Հյուսթըն քաղաքի ուխտավորները՝ հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս քահանա Հակոբյանի ու թեմի փոխառաջնորդ Տ. Սիմեոն աբեղա Օդաբաշյանի առաջնորդությամբ: Նրանց մեծ մասը առաջին անգամ է Հայաստանում:
2014-06-16 21:31:29
Alt

Ս. Հռիփսիմյանց տոն


Հունիսի 16-ին Հայ եկեղեցին նշեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրը: Բազմաթիվ հոգևորականների ու հավատացյալների ուղեկցությամբ սրբուհու մասունքը Ս. Հռիփսիմե վանք տարվեց, մատուցվեց տոնական պատարագ:
2014-06-16 21:26:42
Alt

Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հավաք Ալավերդու մշակույթի տանը


Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանի հետ հանդիպման նախաձեռնությունը Թումանյանի տարածաշրջանի հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչներինն էր: Ալավերդու մշակույթի տանն էին հավաքվել նաև այս տարածաշրջանում սպասավորող հոգևորականները:
2014-06-16 21:08:34
Alt

Միաբանական համագումարի մեկնարկը


Այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց երկու տարին մեկ անգամ հրավիրվող Միաբանական համագումարը: Արդեն վեցերորդ անգամ անցկացվող այս հավաքը մեկտեղում է աշխարհի տարբեր անկյուններում սպասավորող միաբաններին: Այս տարի հայ եկեղեցու թեմերից Մայր Աթոռ... ավելի
2014-06-16 21:03:37
Alt

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը երկու տարեկան է


Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը եվրոպական տարբեր երկրներում հայ ժամանակակից արվեստը ներկայացնող 15 նախագիծ է իրականացրել: Հիմնադրամը նշում է գործունեության երկու տարին:
2014-06-16 20:26:20
Alt

«Մալվիններ» գրքի շնորհանդեսը


Հայերեն է թարգմանվել արգենտինացի գրող Մարիո Սամպաոլեսիի Մալվիններ» պոեմը: Թարգմանիչն ու ծանոթագրությունների հեղինակը գրականագետ Ալիս Տեր-Ղևոնդյանն է: Մի քանի մասից կազմված այս ընդարձակ պոեմը Մալվինյան կղզիների մասին է, որն Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև հակամարտության պատճառ է:
2014-06-16 20:20:45
Alt

Հանդիպում Նշան Աբասյանի հետ


Հունիսի 13-ին Հայ գիրք» գրախանութում բանաստեղծ Նշան Աբասյանը կարդաց իր նոր բանաստեղծությունները, ինչպես նաև ստեղծագործություններ Ծիրանենի» ժողովածուից, որ տպագրվել է 2010թ.-ին:
2014-06-16 19:41:57
Alt

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը եզրափակիչ փուլում է:


Իր տասնամյակը տոնող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երրորդ մրցութային փուլն է: Մասնակիցների հետ միասին նվագում է 2007 թվականից մրցույթի պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մասնակիցները մրցութային այս փուլում պետք է... ավելի
2014-06-16 15:54:19
Alt

Մայք Մոսեսյանը «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում


Մայք Մոսեսյանը մեր երկրում լատինական ջազ ներկայացնող Կոն Ալմա» խմբի հետ է: Համերգային ծրագիրը նոր է՝ հիմնականում կուբայական ջազային գործերի փոխադրումներ ու մշակումներ:
2014-06-16 15:35:10
Alt

Մալաթիայի, Աշտարակի և Էջմիածնի հայորդյաց տների քանոնի դասարանների հաշվետու համերգը


Հունիս 12-ին Էջմիածնի հայորդաց տանը համատեղ հաշվետու համերգ էր: Ելույթ ունեցան Մալաթիայի, Աշտարակի և Էջմիածնի հայորդաց տների քանոնի դասարանների աշակերտները:
2014-06-13 21:10:19
Alt

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի շրջայցը


Երևանի Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երգչախումբը կոմիտասյան երգը շրջաններում հնչեցնելու առաքելությամբ մեկնել էր Լոռու մարզ: Ուխտավորների առաջին կանգառը Սպիտակի Ս. Հարություն եկեղեցում էր: Երգչախումբը հիմնադրվել է 2012թ.-ին, Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։... ավելի
2014-06-13 21:04:15
Alt

Հունիսի 16-ին Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնն է


Հունիսի 16-ին` Հռիփսիմյանց կույսերի հիշատակի տոնին, սբ. Հռիփսիմե վանքում կմատուցվի պատարագ: Այդ օրը Հռիփսիմե անունը կրող կանանց անվանակոչության տոնն է:
2014-06-13 20:40:25