Այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց երկու տարին մեկ անգամ հրավիրվող Միաբանական համագումարը: Արդեն վեցերորդ անգամ անցկացվող այս հավաքը մեկտեղում է աշխարհի տարբեր անկյուններում սպասավորող միաբաններին: Այս տարի հայ եկեղեցու թեմերից Մայր Աթոռ է ժամանել 75 հոգևորական, նրանց թվում՝ նաև ներկայացուցիչներ Ս. Էջմիածնի նվիրապետական աթոռներից:
2014-06-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ