Վերաօծվել է Սյունյաց թեմի Սբ. Աստվածածին եկեղեցին


Սյունիքի Քրդիկանց բնակավայրի 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին վերականգնվել և օծվել է:  

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը


Սեպտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։  

«Քրիստոնյա Հայաստան». նոր ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում


Սեպտեմբերի 9-ին, Հայաստանի պատմության թանգարանի ծննդյան տարեդարձի օրը, թանգարանի երրորդ հարկի բոլորը ցուցասրահները բացվել են նոր ցուցադրությամբ: Վերաբացված մշտական ցուցադրությունը կրում է «Քրիստոնյա Հայաստան» խորագիրը:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել


Թեև եկեղեցու մուտքի երկու կողմում թուրքական դրոշներ են, Աղթամարի Սուրբ Խաչը տարին մեկ անգամ սրբագործվում է պատարագով: Սեպտեմբերի 10-ի պատարագին ուխտագնացներ են ժամանալ Պոլսից` պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ:  

Հովվական այց Ուզբեկստանի հայ համայնք


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը սեպտեմբերի 6-ին հովվական եռօրյա այցով մեկնեց Ուզբեկստան՝ հանդիսապետելու Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման 120-ամյակին նվիրված միջոցառումները։  

Կանադահայոց թեմի «Արարատ» ճամբարը այս տարի հյուրընկալեց շուրջ 250 պատանիների


Կանադայի թեմի ամենաընդգրկուն և խոշոր ձեռնարկին մասնակցելու էին եկել հայ պատանիներ և երիտասարդներ Վանկուվերից, Ռեջինայից, Լավալից, Օտավայից, Սենթ Քեթրինզից, երկրի տարբեր շրջաններում գտնվող խոշոր բնակավայրերից:  

Խաչվերացի պահքը սկսվում է սեպտեմբերի 11-ից


Սեպտեմբերի 17-ին քրիստոնյա հայությունը կնշի այս տարվա հինգերորդ տաղավար տոնը՝ Խաչվերացը: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Իսկ մինչ այդ՝ ամսի 11-ից, կսկսվի տաղավար տոնին նախորդող շաբաթապահքը:

Ամփոփ լրահոս 08.09.2023


334 տարվա երկար դադարից հետո Լեհաստանի հայկական համայնքին պաշտոնապես հանձնվել է եկեղեցու շինություն: Լեհաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմի հիմնադրման 655-ամյակի տոնակատարության շրջանակներում Կրակովում` Վավելի մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք: Գերմանիայում Ասորի ուղղափառ եկեղեցին... ավելի

Վերաօծվեց Արուճի Սբ. Աստվածածին եկեղեցին


Սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածանի ծննդյան տոնի օրը, վերաօծվեց Արագածոտնի թեմի Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցին:  

Ամփոփ լրահոս 04.09.2023


Խաչվերացի տոնին ընդառաջ վերաբացվել է Պոլսի Սկյուտար թաղամասում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին: Ղպտի ուղղափառ եկեղեցու պետ Թավադրոս Երկրորդի օրհնությամբ պատվիրակություն կժամանի Հայաստան՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք մյուռոնօրհնության արարողությանը: Ֆինլանդիայի Էսպո քաղաքում տեղի է ունեցել խաչքարի օրհնության... ավելի

Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով


Սեպտեմբերի 3-ին՝ կիրականօրյա պատարագի ընթացքում, Հայ Առաքելական եկեղեցու բոլոր թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կատարավեց Հանրապետական մաղթանք՝ Արցախի անկախության տոնի առթիվ։ Մայր Աթոռի միաբանությունը, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, արարողությանը մասնակցեց Սբ. Գայանե վանքում:

Ամենօրյա աղոթքներով օրհնվում է մյուռոնի ձիաթյուղով լի կաթսան


Հոկտեմբերի 1-ին մյուռոնօրհնեք է: Մինչ այդ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ամեն օր երեկոյան ժամերգության ավարտին ձիթայուղի օրհնության հատուկ կարգ է կատարվում: Մայր Աթոռի միաբանները Ավետարան են ընթերցում և աղոթքներ հնչեցնում: Բոլոր ցանկացողնեորը կարող են ներկա գտնվել թե ժամերգությանը, թե հաջորդող... ավելի