|
|
Թբիլիսի. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններՎիրահայոց թեմում ջահերով երթը մեկնարկեց ապրիլի 23-ին: Ապրիլի 24-ին մարդկանց հոսքը Թբիլիսիի հայոց եկեղեցիներ սկսվեց վաղ առավոտից: |
|
|
Մոսկվա. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններԱպրիլի 24-ին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում կատարվեց Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Արարողության ավարտին թեմակալ առաջնորդն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով... ավելի |
|
|
Արցախ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակության արարողությունՀայոց ցեղասպանությունից 108 տարի անց էլ շարունակում ենք պայքարել սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Տեսանյութ Արցախից: |
|
|
Տավուշի թեմ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակության արարողությունԻջևանում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ կառուցված Սրբոց Նահատակաց բաց խորանին պատարագ մատուցեց Աբել քահանա Քարտաշյանը: «Չվախենալ և վերջ տալ լալկանությանը. միայն այդ կերպ է հնարավոր հաղթել»,-քարոզում ասաց տեր հայրը: |
|
|
Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին«Մելքոնը չէր կարող նեջիբ լինել... երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ժամանակավոր ցուցադրություն է բացվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: |
|
|
Մեծ Բրիտանիայի հայերը մասնակցել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններինԱպրիլի 23-ին Լոնդոնում կայացավ հիշատակի ամենամյա երթը: Ամեն տարի այս օրերին Մեծ Բրիտանիայի հայերը հավաքվում են Անգլիայի մայրաքաղաքում: Նրանք անցնում են Լոնդոնի փողոցներով՝ արդարության ճանաչման ու հատուցման կոչեր կրող պաստառներով: |
|
|
Բարեխոսության կարգ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումԱպրիլի 24-ին, Հայոց հայրապետի նախագահությամբ, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշահամալիրում՝ Անմար կրակի մոտ, կատարվեց բարեխոսական կարգ: Արարողությունից հետո Վեհափառ հայրապետը հորդոր հղեց արցախցիներին: |
|
|
ՀԵՀԵՄ երիտասարդները՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններինՍփյուռքի տարբեր թեմերում այս օրերին Հայոց ցեղասպանության նահատակների բարեխոսական կարգ է կատարվում, հիշատակի տարբեր ձեռնարկներ են իրականացվում: Դրանց ակտիվ մասնակցություն են ունենում նաև Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման Սփյուռքի անդամները: |
|
|
Հայոց ցեղասպանության թեման կինոյումՀայոց ցեղասպանությունը կինոյի լեզվով ներկայացրել են հայ և օտարազգի բազմաթիվ ռեժիսորներ։ Այսուհանդերձ, հրեական հոլոքոստի թեմայի համեմատությամբ, քիչ թիվ են կազմում հայոց ցեղասպաբնության թեմայով նկարահանված գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերը. սա արձանագրում են նաև մասնագետները։ |
|
|
Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգը. Անահիտ Չիլինգարյան«Մեր կյանքն է էսպես, պիտի համառենք ու չկոտրվենք». Հայոց ցեղասպանությունից փրկվածի ժառանգ Անահիտ Չիլինգարյանը մեր նկարահանող խմբին հյուրընկալել է տանը: Պատմական լուսանկարներով ու վավերագրերով ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը: |
|
|
Ինչպես դասավանդել ցեղասպանության թեման դպրոցներում«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը շարունակում է 2019թ. մեկնարկած «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» ծրագիրը: Այն նախատեսված է հանրակրթական միջին և ավագ դպրոցների աշակերտների համար: Ծրագրի շրջանակում գիտաշխատողները թանգարան-ինստիտուտում վարում են թեմատիկ դասախոսություններ,... ավելի |
|
|
Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին՝ մերժելով ուրացությունն ու ուծացումը։ Նրանք կենդանի պահեցին իրենց հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ։ Ծիծեռնակաբերդի... ավելի |