Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով քահանաները վարդապետական լանջախաչ կրելու իրավունք են ստացել


Հայոց Հայրապետն իր օրհնել է քահանաներին և մաղթել, որ երբեք չկորցնեն Աստծուն և ազգին ծառայելու հանձնառությունը։ Նորին Սրբությունը բարձր է գնահատել նրանց վաստակը մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպման գործում: Լանջախաչ կրելու իրավունք ստացած քահանաները շուրջ 25 տարի... ավելի

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստված քահանաներին


Մայր Աթոռում ավարտվել է քահանաների վերապատրաստման ծրագրի դեկտեմբերյան հավաքը: Այդ առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է դասընթացին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի թեմերից ժամանած քահանաներին: Շուրջ երկու տարի տասնյակ քահանաներ Ս. էջմիածնում աղոթքի, խոկման և գիտելիքների... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ վերաօծվել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին


150 ամյա տաճարի վերօծման առիթով Նորին Սրբությունն իր Հայրապետական բարձր գնահատանքն է բերել թեմակալ առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, հոգևոր սպասավորներին, ինչպես նաև եկեղեցու վերականգնման գործում իրենց նպաստը բերած բոլոր անձանց: Հայոց Հովվապետը եկեղեցուն ընծայել է Քրիստոսի խաչելության... ավելի

36 տարի առաջ խոնարհված Գյումրու Սուրբ Ամենափրկիչում կայացել է դռնբացեքի և նավակատիքի արարողությունը


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանի գլխավորությամբ բարձրաստիճան հոգևորականների և միաբան հայրերի հանդիսավոր թափորը Գյումրու Վարդանանց հրապարակից գնացել է Սուրբ Ամենափրկիչ տաճար: Հոգեւորականները սաղմոսներ երգելով և աղոթելով, հավատացյալներին առաջնորդել են նորաշեն տաճար։ Թեմի առաջնորդը... ավելի

Տասնամյակներ տեւած շինարարական աշխատանքներից հետո վերաբացվել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին


150-ամյա տաճարը, որը 88-ի ավերիչ երկրաշարժից խոնարհվել էր, տասնամյակներ ընթացող շինարարական ու վերականգնման աշխատանքներից հետո բացել է դռները: Պատմական այդ իրադարձությանը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Գյումրի է տարվել Փրկչի Խաչափայտի մասունքը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարել է վերականգնված... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Կայացել է «Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան» գրքի շնորհանդեսը Մալագայի հայկական Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցում կիրակնօրյա Պատարագից հետո կատարվել է ջրօրհնյաց կարգ Ապարանի երիտասարդների համար բանախոսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի... ավելի

Նկարչության միջազգային փառատոններում Գուլամերյան Հայորդյաց տան սաները առաջին տեղի մրցանակակիր են


Մայր Աոռ Սուրբ Էջմիածնի Գուլամերյան Հայորդյաց տան գեղանկարչության դասարանում սաները նկարում են, ստեղծագործում, մասնակցում են հանրապետական ու միջազգային մրցույթների ու ցուցահանդեսների: Երեխաները բարձր մակարդակով են ներկայացրել Հայաստանը Իսպանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Իրանում անցկացվող հեռավար... ավելի

Նորոգվել է ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոնի հանգստի, ննջարանային հարկաբաժինը


Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոնում նորոգումից հետո պատրաստ է երեխաների ննջարանային հարկաբաժինը։ Նրանք նորոգման ընթացքում ժամանակավոր տեղավորվել էին առաջին հարկ՝ պարապմունքների սենյակներ: Ավելացվել են սանհագույցներ, նորովի կահավորվել են ննջասենյակներն ու... ավելի

Մատենադարանը սկսկում է վերականգնել ու հանրայնացնել Արցախում գրված ձեռագրերը


ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Մատենադարանին է հատկացրել 74,000 դոլար՝ բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման համար։ Ծրագրի շնորհանդեսի ժամանակ Մատենադարանի տնօրենը նշել է, որ արցախյան ձեռագրերի հավաքածուն համաքրիստոնեական և համաշխարհային արժեք ունեն: Ընտրվել... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն ու աղոթակցությունն է հայտնել սիրիահայությանը Երուսաղեմի հայ համայնքը ուխտագնացություն է կազմակերպել դեպի Սուրբ Փիլիպոսի աղբյուր-սրբավայր Կալիֆոռնիայի հայկական դպրոցների սաները միացել են Բաքվի հայ գերիների ազատ արձակման կոչին Գերմանիայի Հայոց Թեմի... ավելի

Աշատարակի Հայորդյաց տան դհոլահարները «World Art Games» միջազգային մրցույթում գրավել են առաջին տեղը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աշատարակի «Գուլամերյան» Հայորդյաց տան դհոլահարները մասնակցել են Իսպանիայում հեռավար անցկացվող «World Art Games» միջազգային մրցույթ փառատոնին ու գրավել պատվավոր առաջին տեղը։ Դհոլի դասարանը գործում է 2015 թվականից: Այս պահին 18 սան է ուսանում: Աշտարակի Գուլամերյան հայորդյաց... ավելի

Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ գիտաժողով է կազմակերպվել Մոսկվայում


Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը Ռուսաստանի և Հայաստանի համալսարանների, գիտական կենտրոնների ներկայացուցիչները բնութագրել են որպես պատմության խեղաթյուրում, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացում և միջազգային հանրությանը հոդվածներով ու հրատարակություններով մոլորեցնելու փորձ։... ավելի