Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին


Սուրբ Խաչի Երևման տոնին ձեռնադրված քահանաներն այս օրերին քառասնօրյա պահեցողության և պատրաստության շրջան են անցնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նորին Սրբությունը շնորհավորել է քահաներին և հույս հայտնել, որ արդյունավետ կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ... ավելի

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպվել է ծառատունկ


ՀՅԴ Քանաքեռ Զեյթուն համայնքի Արամ Պողոսյան կոմիտեության անդամները, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, հոգևորականների հետ համաձայնեցնելով, հարակից հին գերեզմանատան տարածքում կազմակերպել են շաբաթօրյակ և ծառատունկ։ Ընդհանուր 7 տեսակի բերքատու ծառերի տնկիները, բերված՝ Հայաստանի հյուսիսային շրջաններից,... ավելի

Քրիստոսի Խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի


Սուրբ Խաչի երևման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվում Քրիստոսի Խաչափայտի սրբազան մասունքը: Մեծ Հայքի Մոկք նահանգի Ապարան գյուղից է Սուրբ մասունքը բերվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, ապա իր հանգրվանը գտել Մայր Աթոռի գանձատանը։ Մասունքը սովորաբար եկեղեցում պահվում... ավելի

Մայր Աթոռում Սուրբ Խաչի Երևման տոնին տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն և օծում: Պատարագիչը Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն է եղել։ Նրա ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման... ավելի

Վերաօծվել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին


Ուխտավորները Աճարկուտ գյուղի սկզբնամասից շարժվել են Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Ուխտերթը առաջնորդել է Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը՝ թեմի համայնքներում սպասավորող քահանաների հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի ձեռամբ... ավելի

Ներքին Դվին գյուղի բնակիչներն ու հոգևորականները նշել են իրենց եկեղեցու ուխտի օրը


Սուրբ Հարություն եկեղեցին օծվել է 26 տարի առաջ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Խորհրդային Միության փլուզումից հետո հիմնադրված առաջին եկեղեցիներից է։ Հիմնարկեքը կատարել է երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսը՝ 1996 թվականին։ Այդ ժամանակ էլ սրբավայրը կոչել է Սուրբ Հարություն՝ նկատի... ավելի

Մոնտաժված խոսակցություններով իրավապահները փորձում են մոլորեցնել հանրությանը․ Պաշտպան


«Սրբազան պայքարի» գործով պաշտպանները դատարանում հայտարարել են, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում՝ անձանց քաղաքացիական և հասարակական վարքի, ինչպես նաև պետական կարևորության հարցերում սեփական իրավունքներն իրացնելու պատճառով: Շուրջ մեկ ժամ տևած ելույթում Խուդոյանն ամփոփել է՝ դատական քննությամբ... ավելի

Երևման Սուրբ Խաչի տոնին, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի տոնական պատարագ


Երևման Սուրբ Խաչի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կտեղափոխվի Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Երկար տարիներ այն պահվել է Աղթամարի Սուրբ Խաչ վանքում, իսկ 1915 թվականից հետո տեղափոխվել Մայր Աթոռ: Սուրբ Խաչի երևման տոնը հիշատակությունն է 351թ. մայիսին Երուսաղեմի երկնքում՝... ավելի

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը


Կովկասի մուսուլմանների վարչությունը փորձ է անում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։ Մայր Աթոռը նկատում է, որ սրբավայրերի պղծումը, յուրացումը... ավելի

Լույս է տեսել Հովհաննես արքաեղբոր և Գռների մանրանկարչական դպրոցի մասին աշխատությունը


«Կիսարյուն արքայազնը և նրա գեղարվեստական ժառանգությունը» խորագրով անգլերեն հատորը Մոնպելյեի համալսարանում արվեստի և միջնադարի պատմության դոկտոր Էմմա Չուգասզյանի երրորդ մենագրությունն է Կիլիկիայի մանրանկարչության մասին: Հովհաննես արքեպիսկոպոսը՝ Հեթում Առաջին արքայի եղբայրը, Գռների մանրանկարչական... ավելի

Հայկական մանրանկարչությունը ժամանակակից մատուցմամբ. հանդիպում-զրույց «Ֆենիքս» գրախանութում


Հանդիպման առանցքում «Տեառնընդառաջ» և «Մուտք Երուսաղեմ» տերունական պատկերների հիման վրա ստեղծված փազլների շնորհանդեսն էր։ Դրանց նպատակն է երեխաներին վաղ տարիքից հաղորդակից դարձնել հայկական հոգևոր մշակույթին և այն հարուստ գանձարանին, որի կրողն ու ժառանգորդը պետք է դառնան: Առաջիկայում շարքը կհամալրվի... ավելի

Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն


Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են ընդունվել մինչև 22 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակն են: Դիմորդները գրավոր քննություն են հանձնելու Հայոց լեզու առարկայից, և բանավոր՝ Հայոց պատմություն և հայ գրականություն... ավելի