Իշխող կուսակցությունը աստվածամարտ է և մեծ պարտություն կկրի․ Տեր Մուշե քահանա Վահանյան


Տեր Մուշե քահանա Վահանյանի պնդմամբ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հռչակած, այսպես կոչված, «Եկեղեցու բարենորոգման» նախագիծի քողի տակ Հայ Առաքելական Եկեղեցին քանդելու, ավերելու և կազմալուծված եկեղեցի ունենալու ծրագիրն է։

Հասարակությունը չի ընդունում տիրադավությունն ու ուխտադրժությունը․ Տեր Վրթանես քահանա Բաղալյան


Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրում դրսի ուժերին խոստումներ է տվել, բայց ինքն անկարող է այդ հարցերով զբաղվել։ Եկեղեցին և եկեղեցականները չեն վախենում բռնաճնշումներից, կալանավորումներից, անհիմն հետապնդումներից։ Մենք տեսնում ենք եկեղեցականների և հավատացյալ ժողովրդի միասնական հակազդեցությունը Նիկոլ... ավելի

Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները խախտված են․ Տեր Սարգիս քահանա Սարգսյան


Ըստ Տեր Սարգիս քահանա Սարգսյանի՝ իշխանությունը, որ նշանակված է Սահմանադրության նորմերը վերահսկելու համար, ինքն է առաջինը խախտում այն։ Նա անընդունելի է համարում իշխող կուսակցության նախընտրական ծրագրում եկեղեցահալած դրույթները։  

Իշխանությունը ընտրել է հակաեկեղեցական և հակազգային ուղի․ Տեր Նարեկ քահանա Սարգսյան


Տեր Նարեկը պնդում է, որ Եկեղեցու մասին իշխանությունների պատկերացումները չեն համապատասխանում ոչ Սահմանադրությանը, ոչ եկեղեցական կանոնագրքին և ոչ էլ բարոյական նորմերին։ Նա համարում է, որ իշխանության գործողությունները միտված են ազգը մասնատելուն։  

Եկեղեցին ներսից ինքը պետք է որոշի իր խնդիրները․ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան


Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը պնդում է, որ իշխանությունը իրավասություն չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին։ Նա համարում է, որ իշխանության կողմից նախաձեռնված հակաեկեղեցական արշավը խախտում է գործող բոլոր օրենքները։  

ՔՊ նախընտրական ծրագրում ասում է, եթե ընտրվեն կքանդեն եկեղեցին․ Տեր Փառեն քահանա Առաքելյան


Տեր Փառեն քահանա Առաքելյանը համարում է, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներկայացրածը ոչ թե նախընտրական ծրագիր է, այլ սպառնալիք։ Նա կարծում է, որ այդ ծրագրով իշխող ուժը ասում է՝ եթե կրկին իշխանության գան, պետք է քանդեն եկեղեցին։  

Իշխանությունը Աստծո հետ ոչ մի կապ և ոչ մի գործ չունի․ Տեր Մուշե քահանա Վահանյան


Տեր Մուշե քահանա Վահանյանը կարծում է, որ իշխանության արածը ոչ թե բարեփոխում է, այլ պարզապես եկեղեցու քանդման նոր ծրագիր և նոր արշավ, որը պատրաստվում են իրականացնել ընտրություններից հետո։  

Կուսակցությունները եկեղեցու հարցով պետք է հստակ դիրքորոշում հայտնեն․ Տեր Վրթանես քահանա Բաղալյան


Տեր Վրթանես քահանա Բաղալյանը պնդում է, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ դրույթները Սահմանադրության կոպիտ խախտում են և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կուսակցության ներկայացուցիչներին հրավիրի և բացատրություն ստանա։ Ըստ նրա՝... ավելի

Քաղաքացիները ստորագրահավաք են կազմակերպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատության համար


Գյումրու Սուրբ Աստվածածին՝ Յոթ Վերք եկեղեցում հազարավոր քաղաքացիներ միացել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքին և գրավոր դիմում ներկայացրել դատարան։ Նրանք պնդում են, որ Սրբազանի շարունակական անազատությունը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատցյալների... ավելի

Սուրբ Էջմիածնում Աշխարհամատրան կիրակի օրը պատարագ մատուցեց Հուսիկ աբեղա Սմբատյանը


Սուրբ Հարության երկրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ կանաչ կիրակի: Այն խորհրդանշում է քրիստոնեական եկեղեցու հաստատման մեծ խորհուրդը, երբ Քրիստոսի հարության լույսը տարածվում է աշխարհով մեկ, Քրիստոսի աշակերտները դառնում են այդ լույսի կրողները՝ տարածելով աստվածային խոսքը: Ժողովուրդը... ավելի

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով ժամանած Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը աղոթել է Հայոց Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել է Նորին Սրբությանը։... ավելի

Արագածոտնի թեմի հոգևորականները Միասնական ժամերգություն են անցկացրել Փարպիի եկեղեցում


Թեմի հոգևոր դասն ու ուխտավորները միասնական աղոթել են հանիրավի ազատազրկվածների՝ հոգևորականների, գերիների, անհետ կորածների, Հայոց Հայրապետի արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար: Եկող ուրբաթ՝ ապրիլի 24-ին, ժամը 19․00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Ապարանի... ավելի