|
|
Զորավոր մասունքներով համազգային աղոթք թեմերի եկեղեցիներումԳորիսի, Սիսիանի, Կապանի, Գյումրու, Օհանավանի, Արմավիրի եկեղեցիներում և Վարագավանքում սրբազան մասունքների զորությամբ բարձրացված հատուկ աղոթքի կարգին է անդրադառնում ամփոփ տեսանյութը: Հոկտեմբերի 1-ին, Արցախի համար համազգային աղոթքի օրը, Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս էին բերվել տարբեր մասունքներ... ավելի |
|
|
Հոգևորականներն այցելում են Մայր Աթոռի կեցավայրերում ապաստանած արցախցիներինՄայր Աթոռի տրամադրած կեցավայրերից մեկը, որտեղ այս պահին ապաստան է տրվել 60 արցախցու, այցելել էին Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Արցախից բռնի տեղահանվածներին կեցավայրով ապահովելու խնդիրը շարունակում է մնալ... ավելի |
|
|
ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորների հանդիպումը Ամենայն հայոց հայրապետի հետՄի քանի տասնյակ ուխտավորներ, ամերիկյան տարբեր քաղաքներից, թեմի հոգևորականների հետ մի քանի օր անցկացնելու են Հայաստանում` իրենց ուխտը կատարելու, ինչպես նաև մասնակցելու Մայր Աթոռում կայանալիք եպիսկոպոսական ձեռնադրությանը: Վեհափառ հայրապետը ուխտավորներին ներկայացրեց բոլորին անհանգստացնող իրավիճակը`... ավելի |
|
|
Արցախի համար համազգային աղոթք Գուգարաց թեմի եկեղեցիներումՎանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցի էր բերվել Սուրբ Թովմաս առաքյալի մասունքը, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Վարվառա կույսի մասունքը: |
|
|
Կացարաններ, սնունդ, բուժօգնություն. Մայր Աթոռի խնամքի ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համարԱմենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերը լծված են Արցախից բռնի տեղահանվածների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքները հոգալու աշխատանքներին։ |
|
|
Գորիսում արցախցիներին Հայաստան բերող վերջին ավտոբուսներին են դիմավորելՄինչև հոկտեմբերի 1-ը Հակարիի կամուրջը հատել է շուրջ 100.500 բռնի տեղահանված անձ: Արցախցիների հետ հանդիպում և զրուցում են Սյունյաց թեմի հոգևորականները: |
|
|
Ս. Գևորգ զորավարի տոնը Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցումՄայր Աթոռից Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի էր բերվել զորավարի մասունքակիր սրբությունը: Ամեն տարի այս տոնին հարյուրավոր ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից գալիս են այստեղ՝ սուրբ Գևորգի բարեխոսությունը խնդրելու: |
|
|
Սուրբ Գևորգ զորավարի տոնը ՄուղնիումՍրբի հիշատակության օրը Մայր Աթոռի գանձատնից դուրս բերվեց ու Մուղնու Ս. Գևորգ հասավ զորավարի խաչաձև մասունքարանը: |
|
|
Մասյացոտնի թեմը ևս աջակցում է բռնի տեղահանված արցախցիներինՄասիս համայնքում ապաստան գտած արցախցիների թիվը հասնում է 4 հազարի: Հայ եկեղեցու Մասյացոտնի թեմի հոգևորականները զանազան ծրագրերով նեցուկ են կանգնում տեղահանված մարդկանց՝ զորակցում, գոտեպնդում են հոգևոր խոսքով, գործարարների, բարերարների, անհատների հետ համագործակցելով՝ սնունդ ու հագուստ են տրամադրում... ավելի |
|
|
Ս. Գևորգի մասունքը տարվեց Մասյացոտնի թեմի եկեղեցիներՄայր Աթոռ Ս. Էջմիածնից Մասիսի, Մարմարաշենի, Կանաչուտի Ս. Գևորգ եկեղեցիներ տարվեց Ս. Գևորգ զորավարի մասունքը: Սեպտեմբերի 30-ին Սուրբ Գևորգ զորավարի տոնի օրն է: |
|
|
Հայ եկեղեցին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին կացարան է տրամադրումԱրմավիրի, Կոտայքի, Վայքի, Շիրակի, Գեղարքունյաց և Գուգարաց թեմերի թեմապատկան ճամբարներում և տարբեր կացարաններում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների ապաստան է տրամադրվել: Սոցիալական օգնության այլ ծրագրերի մասին ևս՝ տեսանյութում: |
|
|
Իրավիճակն Արցախում և Արցախի շուրջ 29. 09.2023Ադրբեջանի ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է: Ադրբեջանն ունի մոտ 200 հայերի ցուցակ, որոնց տարբեր հանցագործությունների շինծու մեղադրանքով ցանկանում է կալանավորել: Շեյխ ուլ Իսլամ Փաշազադեն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրել է ռեւանշիզմի մեջ: |