Մի քանի տասնյակ ուխտավորներ, ամերիկյան տարբեր քաղաքներից, թեմի հոգևորականների հետ մի քանի օր անցկացնելու են Հայաստանում` իրենց ուխտը կատարելու, ինչպես նաև մասնակցելու Մայր Աթոռում կայանալիք եպիսկոպոսական ձեռնադրությանը: Վեհափառ հայրապետը ուխտավորներին ներկայացրեց բոլորին անհանգստացնող իրավիճակը` կապված Արցախի և բռնի տեղահանության ենթարկված արցախահայության հետ, ընդգծեց Սփյուռքի կարևորությունը՝ աշխարհում հայկական ձայնը լսելի դարձնելու հարցում: Ուխտավորներին գլխավորում էր ԱՄՆ Արևելյան առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:
2023-10-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ