Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Ոտնլվայի կարգը


Բոլոր եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ավանդության համաձայն, արարողությունը հանդիսապետել է Ամենայն Հայոց Հայրապետը: Ոտնլվայի ծիսակարգի ընթացքում, աղոթքների ու շարականների ուղեկցությամբ, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը Քրիստոսի օրինակով նախ օրհնել... ավելի

Ավագ Երեքշաբթ Էջմիածնի Մայր Տաճարում երեկոյան ժամերգությանը ներկայացվել է «Տասը կույսերի» առակը


Ավագ երեքշաբթի եկեղեցիներում խորհրդանշական արարողություն է կատարվում: Տասը կուսերին ներկայացնում են դպիրներ, երեխաներ կամ զինվորներ: Նրանք բաժանվում երկու խմբի՝ իմաստունների և հիմարների: Նրանց ձեռքում վառվող մոմերը հավատի լույսն են խորհրդանշում: Արարողության ընթացքում հանգող մոմերը խորհրդանշում են... ավելի

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն ընդարձակ հարցազրույց է տվել «Россия24» հեռուստաալիքին


Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը խոսել է Հայաստանում եկեղեցու հանդեպ սկսած հալածանքի մասին։ Նա նկատել է, որ իշխանությունը խոչընդոտում է եկեղեցու բնականոն կյանքին, իշխանության ցուցումով դատավորները թեմակալ առաջնորդ են նշանակում և ստիպում վերականգնել կարգալույծ հոգևորականի կարգը:  

Աշտարակի հայորդյաց տանը կայացել է «Վրձնյալ շարականներ» պատկերագրքույկի շնորհանդեսը


Փոքրիկ հեղինակները, կրթօջախի ուսուցիչների առաջնորդությամբ, ուսումնասիրել են հայ միջնադարյան շարականագիրների ստեղծագործությունները, սովորել շարականները, ապա՝ վերածել պատկերի: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, երեխաների աշխատանքները հրատարակվել են առանձին գրքույկով:  

Ծաղկազարդի տոնի օրը՝ երեկոյան ժամերգության ընթացքում կատարվել է Դռնբացեքի արարողություն


Ամենայն հայոց Հայրապետը Դռնբացեքի արարողության ժամանակ օրհնեց ներկաներին։ Արարողության ժամանակ տեղի է ունենում երկխոսություն փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: Վարագուրված խորանը խորհրդանշում է երկնային արքայությունը: Մարդիկ վերապրում են աշխարհի վախճանին... ավելի

Ծաղկազարդի տոնը ռուսաստանաբնակ հայ հավատացյալները նշել են Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում


Տոնակատարությունը սկսվեց կանաչ ճյուղերի՝ կյանքի, հույսի և նորացման խորհրդանիշի օրհնությամբ: Թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ օրհնվեցին ուռենու ոստերը, ինչը Տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու հիշատակությունն է: Ըստ ավետարանական պատմության՝ ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը... ավելի

Լույս է տեսել Մայր տաճարի նորոգությունների մասին արխիվային փաստաթղթերի ժողովածու


Հատորը նվիրված է Մայր տաճարի վերաօծմանը և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձին: Ժողովածուն կազմել են Ասողիկ աբեղա Կարապետյանը և պատմաբան Գոհար Ավագյանը: Հատորում ներառվել են 7-ից 21-րդ դարերի փաստաթղթեր Մաշտոցյան Մատենադարանից, Հայաստանի ազգային արխիվից և Մայր... ավելի

Երևանի Մայր տաճարի կառուցման հուշաքարը դրվել է 1990 թվականին, մարտի 31-ին


36 տարի առաջ մարտի 31-ին Երևանի կենտրոնում հուշաքար տեղադրվեց, որն օրհնեց անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Առաջինը՝ հայտարարելով, որ նորանկախ, անաստվածության լուծը թոթափած երկրում տասնամյակների ընդմիջումից հետո նոր սրբավայր կկառուցվի: Հիմնարկեքի արարողությունը կատարել է Գարեգին... ավելի

Զանգակ գրատանը կայացել է «Մուտք Երուսաղեմ» փազլ-գլուխկոտրուկի շնորհանդեսը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի և «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի» համատեղ նախաձեռնությամբ պատկերազարդ փայտե փազլ–գլուխկոտրուկը դրվեց «Զանգակ» գրատան ցուցափեղկին: Սուրբ Էջմիածնի ձեռագրական ժառանգությունից ընտրված մանրանկարներով այս տուփերից առաջինը «Սուրբ Ծննդյան»... ավելի

Մայր Աթոռում Ծաղկազարդի տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել


Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Էջմիածին են ժամանել Հայորդյաց տների սաները: Գեղանկարչությունից ու կավճանկարչությունից հետո Մայր Աթոռի տարածքում կայացել է տոնական համերգ, որտեղ հանդես են եկել հայորդյաց տների դհոլահարները, պարախմբերը, կրկեսի դպրոցի սաները: Հայորդյաց տների սաները... ավելի

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական Պատարագ է մատուցվել


Ծաղկազարդը գավառցիների սիրած տոներից է, որին հավատացյալները ուրախությամբ են պատրաստվում՝ վերապրելով այն ոգևորությունը, որով Երուսաղեմում ժողովուրդը դիմավորում էր Հիսուս Քրիստոսին: Առավոտյան ժամերգությունից և Անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվել են հավատացյալներին։ Սուրբ Աստվածածնում... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Մայր Աթոռում առավոտյան ժամերգությունից հետո Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր... ավելի