Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ առաքյալի հիշատակության օրը


Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է տեղափոխվել բերվել Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը։ Տեր Վահանի առաջնորդությամբ թափորը Փարպեցի փողոցում դիմավորել է մասունքը, ապա շարականների երգեցողությամբ մասունքակիր աջը իջեցվել է Սուրբ Անանիայի... ավելի

Ռուբեն Սևակ թանգարանը ներկայացրել է Երվանդ Քոչարի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դիմանկարը


Սուրբ Էջմիածնի գեղնակարչական հավաքածուի ցուցանմուշը կցուցադրվի մինչեւ նոյեմբերի 1-ը։ Փարիզից Երևան վերադառնալուց հետո Քոչարը հայ ականավոր գործիչներին նվիրված շարք է պատկերել, որոնցից մեկն էլ այս նկարն է։ 1962 թվականին նա իր ստեղծագործոթյունը նվիրել է Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին՝... ավելի

Երեկոյան ժամերգության ավարտին Էրեբունու Սուրբ Մեսրոպ եկեղեցուց սկսվել է ուխտերթ


Քահանաների առաջնորդությամբ հավատացյալները քայլել են մինչև Էրեբունի թանգարանի մոտ, այնուհետև վերադարձել եկեղեցի: Վերադարձի ճանապարհին ուխտավորներն ավելացել են։ Ուխտերթի ավարտին եկեղեցու բակում կատարվել է Անդաստանի կարգ: Քահանան խաչով, Ավետարանով օրհնել է երկրի չորս կողմերը, Տիրոջից օրհնություն և... ավելի

Սուրբ թարգմանիչների տոնին Մատենադարանից դուրս է բերվել Շուխոնց հրաշագործ Ավետարանը


Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում ընդհանրական խոստովանության կարգ է կատարել թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որից հետո երիտասարդները քահանաների առաջնորդությամբ ճանապարհվել են դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ մասնակցելու Պատարագի: Ուխտերթի մասնակիցներին ուղղորդել են ոստիկանության... ավելի

Էրեբունու Ս․ Մեսրոպ կիսակառույց եկեղեցում Պատարագը մատուցվել է օծված վեմ-քարի վրա


Սրբոց Թարգմանչաց տոնի առիթով Էրեբունի համայնքի միակ սրբատեղիում մատուցվել է Սուրբ Պատարագ։ Հավատացյալները աղոթքներով, հոգևոր ապրումներով հետևել են սրբազան արարողությանը։ Նրանցից շատերը հաղորդություն են ճաշակել։ Եկեղեցու տարածքում տնակային պայմաններում գործում են խմբակներ, կիրակնօրյա դպրոց, ծխական... ավելի

«Արև-երեխաներ» կենտրոնը տեղափոխվել է ավելի մեծ ու ընդարձակ շենք


zarkerak.am կայքէջը հոկտեմբերի 13-ին հրապարակել է մի հոդված, որում եկեղեցուն մեղադրում է դաունի համախտանիշ ունեցող երեխաներին հատկացված տարածքը հետ վերցնելու մեջ: Ընդ որում, անստորագիր հոդվածի հեղինակը հարկ չի համարել իմացածը ճշտել կենտրոնի տնօրինությունից՝ ներկայացնելով թերի, կեղծ և զրպարտող... ավելի

Տեր Արամ քահանա Ասատրյանն ու Տեր Տարոն քահանա Հունանյանը չեն ներկայացել Մայր Աթոռ


Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարել է նիստ, որի օրակարգում նախատեսված է եղել նաև հանդիպում Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ։ Քահանաները չեն ներկայացել նիստին, ինչի հետեւանքով հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։ Մայր... ավելի

Հոկտեմբերի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է սուրբ թարգմանիչների տոնը


Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Ավանդույթի համաձայն Շուխոնց հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Մատենադարանի պահոցից և կտեղափոխվի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Այնտեղ կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը: Թեմակալ առաջնորդի օրհնությամբ հոկտեմբերի 11-ին... ավելի

Պաշտպանները միջնորդել են Սրբազան պայքարի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել


Պաշտպանական կողմը հանցակազմի բացակայության հիմքով՝ պայքարի բոլոր 18 աջակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացրել դատարանին։ Նա ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնյաների մանիպուլիացիաները, մերձիշխանական լրատվամիջոցների հրապարակումները, իրար... ավելի

Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ եկեղեցապատկան կիրակնօրյա դպրոց է բացվել


Հոգևորականները տնօրհնյաց կարգ են կատարել, օրհնել հարկի բարիքները, անդամներին և բարերաներին: Կիրակնօրյա դպրոցում կգործեն խմբակներ, կիրականացվեն երիտասարդաց միության հավաքներ, կանցկացվեն սուրբգրային սերտողության դասեր, կիրակնօրյա պատարագներից հետո կկազմակերպվեն ճաշկերույթներ:  

Ռուբեն վարդապետ Զարգարյանը բանախոսություն է կարդացել արցախցիների համար


Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր և հոգեբանական կենտրոնը արցախցի երիտասարդների համար աստվածաշնչյան սերտողության և մեկնության դասընթացներ է կազմակերպում: Այս անգամ նրանց համար բանախոսել է Մայր աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։  

Ուխտավորները Ծաղկեվանքում նշել են սուրբ կույսերի հիշատակության տոնը


Հոկտեմբերի 7-ին նշվում է Թեկղի, Վարվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության տոնը: Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, սուրբ կույսերի հիշատակության օրվա առիթով Ծաղկեվանք է տեղափոխվել սուրբ Վարվառա կույսի Մասունքը: Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա... ավելի