Մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանում


Պատմական աստվածաբանության և Դավանաբանական աստվածաբանության հոսքերի չորս ուսանող՝ Գառնիկ, Էրիկ, Էդվարդ և Գևորգ սարկավագները մագիստրոսական ավարտաճառ պաշտպանեցին:  

Նարեկ Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն ցուցադրվում է


Դեկտեմբերի 2-ից Երևանի ռուսական արվեստի թանգարանում գործում է ցուցադրություն՝ «Խաչ քո» խորագրի ներքո: Իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն է, որում թե հայկական, թե այլ ժողովուրդների խաչեր են: Մասնավոր հավաքածուն առաջին անգամ է ցուցադրվում:  

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի տարվեց առաքյալի մասունքը


Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը նաև Մասյացոտնի թեմի Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու ուխտի օրն է: Այդ առիթով Ս. Էջմիածնից բերվել էր Ս. Թադեոս առաքյալի մասունքը՝ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար:  

ԱՄՆ հայոց Արեւմտյան թեմի աջակցությունը տեղահանված արցախցիներին


Ամենայն հայոց կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայ եկեղեցու թեմերին և համայնքներին՝ հորդորելով կազմակերպել հանգանակություններ աջակցելու համար արցախցիներին: ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը Մայր Աթոռ էր ժամանել Սիեթլի Ս․ Հարություն Եկեղեցու հովիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի և Սան... ավելի

Առաքյալների տոնին դուրս բերվեց Հայ եկեղեցու զորավոր սրբություններից մեկը


Դեկտեմբերի 2-ին Հայ եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Եկեղեցական թափորի ուղեկցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս բերեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնություն բաշխելով ուխտավորներին:  

Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Սուրբ Գեղարդը


Հայ եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն այս տարի նշելու է դեկտեմբերի 2-ին: Այդ օրը Սուրբ Էջմիածնի գանձատնից դուրս կբերվի Սուրբ Գեղարդը և կտարվի Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ - մկրտարան:  

Արցախից բռնի տեղահանվածների բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում


Սեպտեմբեր 19-ից հետո, երկու ամսվա ընթացքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Արցախից բռնի տեղահանված 167 հիվանդ է բուժվել: Մեծ մասին վիրահատել են: Արցախցիներին ուղղված առողջապահական ծրագրերի համար հիմնական միջոցները հատկացրել է «Իզմիրլյան» հիմնադրամը:  

Հայոց հայրապետը հանդիպեց հայորդյաց տան սաների հետ


Էջմիածնի «Հրաչ և Սյուզան» Թուֆայան հայորդյաց տունը հյուրընկալել էր Մայր Աթոռի ու ՀԲԸՄ հովանու ներքո գործող 8 հայորդյաց տների շուրջ 280 սաների: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցեց երեխաներին:  

Արարատ քահանա Պողոսյանը ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Տ. Արարատ քահանա Պողոսյանին` պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու կապակցությամբ: Նորին սրբությանը տեր հայրը հանձնեց պատմաբանի որակավորման վկայականն ու ասպիրանտական թեզը: Տեր Արարատի ատենախոսությունը վերաբերում է 16-17-րդ դարերի հայ... ավելի

Շնորհալիական երեկո Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցում


Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցում հնչեցին սուրբ Շնորհալու տաղերն ու աղոթքները, բանախոսություն կարդացվեց երանաշատ հայրապետի ժառանգության մասին:  

Մատենադարանի լուսանկարչական գանձարանի հայտնությունը


Քչերը գիտեն, որ Մատենդարանում հազարավոր ձեռագրերի կողքին պահվում են լուսանկարչական բացառիկ և խոշոր հավաքածուներ: Այս մեծ պահոցի մի մասը ուսումնասիրել և ցուցադրության համար համադրել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստաբան Իվեթ Թաջարյանը:  

Ուխտի պատարագ Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցում


Տաշիրի տարածաշրջանի Մեծավան համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման 10-ամյակի առթիվ ուխտի սուրբ պատարագ մատուցեց Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեծավան էր տարվել Սուրբ Գևորգ Զորավարի մասունքակիր խաչը՝ հավատացյալներին զորություն բաշխելու համար... ավելի