Դամասկոսի թեմի առաջնորդն այցելել է եղեռնի ժամանակ հայկական գործող որբանոցի տարածք


Բեյրութից ոչ հեռու գտնվող Անթուրայի վանքում 1915-1919 թվականներին հայկական որբանոց է գործել, իսկ 1993-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հայ որբերի աճյուններ և մասունքներ: Հայ համայնքի, հայ եկեղեցու ներկայացուցիչների համատեղ որոշմամբ մասունքները հուղարկավորվել են Անթուրայի... ավելի

Վերաօծվել ու վերաբացվել է Կոտայքի մարզի Ակունք գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցին


Խորհրդային իշխանությունը Սուրբ Կարապետ եկեղեցին վերածել է հացահատկի պահեստի։ ԽՍՀՄ փլուզումից հետո սկսել են եկեղեցին վերականգնել։ Վլադիմիր Գասպարյանի հովանավորությամբ Սուրբ Կարապետը 2006 թվականին մասնակի նորոգվել է, բայց խոնավության հետեւանքով երկու տասնամյակ անց կրկին նորոգման անհրաժեշտություն էր... ավելի

Հնագետներն ուսումնասիրում են Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցու ճարտարապետությունը


Արդեն 3 տարի է Արուճի հնագիտական ժառանգությունը ուսումնասիրում են ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն ու «Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի» հնագետները։ Եկեղեցական ճարտարապետության տեսակետից մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես Արուճի սուրբ Գրիգոր... ավելի

Օծվել է Գեղարքունիքի թեմի Մադինա գյուղի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցին


Չորս տավա շինարարությունից հետո հավատացյալների առջև իր դռներն է բացել Մադինայի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցին: Սրբավայրն օծվել է Գեղարքունիքի և Վիրահայոց թեմի առաջնորդներ ձեռամբ և թեմի քահանաների աղոթակցությամբ: Քահանա հայրերը ջրով, ապա գինով լվացել են առաքյալների անվանակիր սյուները,... ավելի

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարությամբ անդրադարձավ հակաեկեղեցական ամոթալի արշավին


Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։ Քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն... ավելի

Համբարձման տոնը երիտասարդները Թումոյի այգում նշել են ազգային երգ ու պարով


Սուրբ պատարագից հետո երիտասարդները տոնը շարունակել են ազգային երգ ու պարով, ժողովրդական խաղերով՝ հյուսել են ծաղկեպսակներ և վիճակ են գցել։ Միջոցառմանը հանդես է եկել Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը: Երիտասարդները ներկաներին տոնի ուտեստներ են հյուրասիրել՝ կաթնապուր, գաթա... ավելի

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կազմակերպվել է «Հանձնիր արյուն, փրկիր կյանք» խորագրով ակցիա


Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության անձնակազմը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում դոնորներից արյուն է վերցրել։ Նրանց եկեղեցում դիմավորել են «Լուսավորիչ» միության երիտասարդները, որոնք մինչև օրվա վերջ անվարձահատույց համակարգել են աշխատանքը։ Հայաստանում... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը կազմակերպել է համաժողով


Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։ Ամենայն Հայոց կաթողիկոսը համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական... ավելի

Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը նշել է գործունեության 65-ամյակը


Էջմիածնասեր տիկնանց համախմբումը ստեղծվել է 1950-ականների վերջին: Հայրապետական աթոռը ծանր դրության մեջ էր, և Բեյրութահայ տիկնայք իրենց վրա են վերցնում հոգևորականների հանդերձներ պատրաստելու գործը: Մայր Աթոռին են ընծայաբերում եկեղեցական հանդերձներ, շապիկներ, գորգեր, ճեմարանականների զգեստներ, ծիսական... ավելի

Դիլիջանում կառուցվող եկեղեցուն աջակցելու համար անցկացվել է «Բոլորով» փառատոնը


Փառատոնը կազմակերպել է Դիլիջանի համայնքային կենտրոնը, որտեղ ներկայացվել է նկարչության ու քանդակի ցուցահանդեսներ, երգի, պարի և վարպետության դասեր։ Միջոցառման նպատակն է համախմբել ստեղծագործող մարդկանց ընդհանուր գաղափարի շուրջ, աջակցել եկեղեցու շինարարությանը և զորակցություն հայտնել Ադրբեջանում... ավելի

Համբարձման տոնին Ծաղկեվանքում Տոնական պատարագ է մատուցվել


Համբարձման տոնին Ծաղկեվանքի ուխտի օրն է: Ուխտավորների մի մասը պատարագին մասնակցել է դրսում՝ աստիճաններին կամ քարերին նստած: Տոնական պատարագը մատուցել է Տեր Արամ քահանա Ասատրյանը: Արա Լեռան լանջին գտնվող ժայռափոր վանքում ամբողջ տարին ջուր է կաթում։ Ուխտավորներն այդ ջուրը հավաքում են եւ տանում... ավելի

Հայ առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական պատարագը մատուցել է Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Համբարձման տոնը եկեղեցին նշում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, որովհետև Սուրբ Հարությունից հետո Հիսուս 40 օր մնաց երկրի վրա, բազմիցս հայտնվեց իր հետևորդներին, քաջալերեց, մխիթարեց և հուսադրեց նրանց, հորդորեց... ավելի