«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրերը


«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի մամլո ասուլիսին ներկայացվեցին մրցութային ծրագրերը: 900 հայտից ընտրվել է 43 ֆիլմ, որոնք կպայքարեն հիմնական երեք մրցութային ծրագրերում՝ միջազգային խաղարկային, միջազգային վավերագրական և «Հայկական համայնապատկեր» ազգային անվանակարգերում: 

«Շունն ու կատուն» բալլադը 130 տարեկան է


Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադը 130 տարեկան է: Այդ առիթով հունիսի 25-ին բանաստեղծի թանգարանում կազմակերպվել էր մանկապատանեկան թատերախմբերի փառատոն, որին մասնակցում էին մարզերի ու մայրաքաղաքի 13 թատերախմբեր:

Նոր գրքեր 27.06.2016


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Դերենիկ Դեմիրճյանի «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» գրքույկը և Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան» խորագրով պատմվածքների և էսսեների ժողովածուն:

Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը


Նկարիչների միությունում բացվել է թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:

Քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանը 85 տարեկան է


Հունիսի 22-ին Գաֆէսճյան արվեստի կենտրոնը անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանի 85-ամյակին նվիրված հատուկ երեկո էր կազմակերպել: 

Ֆրանցիսկոս պապը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը համատեղ հռչակագիր են ստորագրել


Հռոմի սրբազան քահանայապետի՝ Հայաստան այցելության վերջին օրը՝ հունիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը: Պապի եռօրյա այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապի վանքն էր:... ավելի

Ֆրանսահայ բարեգործները՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մայր Աթոռում նշվեց «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության հիմնադրած «Էջմիածին 13» դիսպանսերի տասնամյակը: 

Տաշիրի Լեռնահովիտ գյուղում վերաօծվել է Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին


Գուգարաց թեմի Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ գյուղում, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, կատարվեց Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման արարողությունը: Եկեղեցու նորոգումն իրականացվել է Կարապետյան ընտանիքի բարերարությամբ:

Ֆրանցիսկոս պապի այցի առիթով Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր հայրապետական պատարագ մատուցեց


Հայոց կաթողիկոսը պատարագը մատուցեց Հռոմի պապի աղոթակցությամբ՝ նրան հրավիրելով Մայր Աթոռի Ս. Տրդատ թագավորի բաց խորան: «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ» շարականի ժամանակ, երբ հավատացյալները սիրո ողջույն են միմյանց տալիս, Բաց խորանում իրար ողջույն տվեցին Պապն ու Հայոց կաթողիկոսը: Ֆրանցիսկոս պապը, իր... ավելի

«Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում» ուսումնասիրության առաջին երեք հատորները հրատարակվել են


Բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանի աշխատասիրությամբ լույս են տեսել «Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում» ուսումնասիրության առաջին երեք հատորները: 

Օծվեց Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի գլխավոր մուտքի դուռը


Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանն օծեց Սուրբ Գայանե վանքի գլխավոր մուտքի դուռը: Վանքի նոր  դուռը Հայաստանի պետական մանկարավարժական համալսարանի երկու ուսանողներ են փորագրել:

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման ուխտագնացությունը՝ Հայրավանք


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման անդամները, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սիփան աբեղա Գևորգյանի առաջնորդությամբ, ուխտագնացություն էին մեկնել Գեղարքունիքի թեմ: