Մայր Աթոռում ժողով է գումարել Գերագույն հոգևոր խորհուրդը


Փետրվարի 16-18-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Քննության առնվեցին կանոնական, կանոնադրական-իրավական, ազգային ու հասարակական, թեմական ու համայնքային, եկեղեցաշինական ու կարգապահական հարցեր... ավելի

«Հովեր» երգչախումբը սկսում է տարվա համերգաշրջանը


2016-ի առաջին համերգը եզակի ծրագիր ուներ: Ընտրվել էին ժամանակակից հեղինակների գործեր. հնչեցին Էդվարդ Միրզոյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վաչէ Շարաֆյանի, Էյնոյուհանի Ռաուտավաարայի և Գուստավ Մալերի խմբերգերը:

Սիմոն Տրպչեսկու և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը


Մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին Հայաստան իր հերթական այցին հայ հանդիսատեսին ներկայացավ Պրոկոֆյեվի մի շարք ստեղծագործությունների կատարումներով: Ասում է՝ Հայաստանը շատ է սիրել, հակառակ դեպքում այսքան հաճախ չէր այցելի մեր երկիր:

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի անցկացման մասին ասուլիս է կազմակերպվել


Փետրվարի 20-26-ը «Լավագույնը Բրիտանիայից» խորագրով կանցկացվի Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը: Ծրագրում ընդգրկված են նաև օսկարակիր ֆիլմեր: Բացմանը կցուցադրվի Նիկոլաս Հայթների «Լեդին ֆուրգոնում» ֆիլմը:  

Անդրանիկ Զորավարին նվիրված ցուցահանդես Ազգային պատկերասրահում


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, Հայ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի և տարբեր մշակութային կառույցների գործակցությամբ: 

Բացվել է Գայանե Խաչատրյանի և Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը


Կոլեկցիոներ Ներսես Մելիքյանի նախաձեռնությամբ փետրվարի 12-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նկարիչներ Գայանե Խաչատրյանի և Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Սա Ժամանակակից արվեստի թանգարանի այս տարվա առաջին ցուցադրությունն է:  

Լույս է տեսել Արքմենիկ Նիկողոսյանի գրականագիտական և հրապարակախոսական հոդվածների ժողովածուն


«Խոսքի տարածություն» գիրքը կառուցված է ըստ գրաքննադատության ժանրերի: Արքմենիկ Նիկողոսյանն անդրադարձել է հիմնականում ժամանակակից հայ հեղինակներին: Կան նաև տեքստեր դասականների մասին: 

«Գյումրին առանց տնակների» ծրագրի հոգաբարձուների խորհուրդը կղեկավարի Շիրակի թեմի առաջնորդը


Գյումրիի քաղաքապետի նախաձեռնությամբ սկսվում է «Գյումրին առանց տնակների» ծրագիրը: Ստեղծվում է հատուկ հիմադրամ: Ծրագրի հոգաբարձուների խորհուրդը կղեկավարի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: 

Գևորգյան ճեմարանն էլէկտրոնային պարբերական ունի


Ճեմարանցիները հավաքում, գրառում ու նորաստեղծ էլէկտրոնային երկշաբաթաթերթում ներկայացնում են բոլոր կարևոր իրադարձությունները, որ տեղի են ունենում Ճեմարանում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Պարբերականը նաև գիտական ու քարոզչական նյութեր է ներկայացնում: Այն ընթերցողներին հասնում է էլէկտրոնային փոստի... ավելի

Տեառնընդառաջի տոնը Շիրակի թեմում


Եկեղեցական ու ժողովրդական տոները մեծ տոնախմբության են վերածվում հատկապես Գյումրիում: Գյումրեցիները տոնը սկսեցին երեկոյան ժամերգությամբ` Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցում: 

Տեառնդառաջի տոնախմբությունները Հայաստանում և արտերկրի հայոց թեմերում


Փետրվարի 13-ին և 14-ին հայկական բոլոր եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնախմբություններ եղան: Նախատոնակին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռում վառեց գլխավոր խարույկը: Տեսանյութն ամփոփում է Հայաստանում և արտերկրի հայոց թեմերում, մասնավորապես, Վրաստանում և Արգենտինայում տեղի ունեցած հանդիսությունները:... ավելի

Տեառնընդառաջի տոնակատարությունը «Հայ միասնության խաչում»


«Հայ միասնության խաչ» մշակութային միությունում տոները նշվում են ըստ ավանդական ծիսակարգի և ուսանելի են ինչպես արվեստի դպրոցի սաների, այնպել էլ` նրանց ծնողների համար: Միջոցառման խորհրդատուները Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանող Նարեկ և Արտուշ սարկավագներն էին: