Կանթեղներով երթ դեպի հանրապետության հրապարակ


Հազարավոր մարդիկ Զատկի Ճրագալույցի պատարագից հետո, կանթեղներով երթ էին կազմակերպել դեպի Հանրապետության հրապարակ: ԱՀԹ երիտասարդներին միացել էին Վազգեն Սարգսյանի, Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտների ուսանողները, Ոստիկանական ակադեմիայի սաները, հայ սկաուտները, Փոքր Մհեր ուսումնական... ավելի

Ս. Զատկի Ճրագալույցի պատարագը Երևանի Մայր եկեղեցում


Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Ճրագալույցի պատարագը  հանդիսապետեց Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Տարածաշրջանի տարբեր երկրներից՝ Վրաստանից, Պարսկաստանից, Իսպանիայից, հավատացյալներ էին այցելել Հայաստան՝ Սուրբ Հարության տոնը հայրենիքում նշելու համար: Պատարագին ներկա էին մեծ թվով... ավելի

Սուրբ Հարության տոնի առաջին տնօրհնեքը` Վեհարանում


ճրագալույցի պատարագից հետո Վեհարանում տեղի է ունենում Սուրբ Հարության տոնի առաջին տնօրհնեքը: Դա քրիստոնեական եկեղեցիերին հատուկ արարողություն է, որի ընթացքում հոգևորականն օրհնում է տան հացը, ջուրն ու աղը: Վեհարանում այդ կարգը Ամենայն Հայոց հայրապետը, Եզնիկ և Նաթան սրբազանները կատարեցին: Դեռևս... ավելի

Ս. Զատկի Ճրագալույցի Պատարագ Երևանի Ս. Երրորդություն եկեղեցում


Սուրբ Զատկի նախատոնակին աղոթքով և ուրախությամբ սպասում էր Սուրբ Երրորդություն եկեղեցու  բազմամարդ համայնքը: Հավատացյալները տոնական տրամադրությամբ մասնակցեցին Ս. Պատարագին` հույսով, որ Հարության տոնը նոր օրհնություն կբերի իրենց կյանքում:

Հիսուս Քրիստոսի Խաչելության և թաղման կարգ` Մայր Աթոռում


Ավագ ուրբաթ օրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում նշվում է Հիսուս Քրիստոսի Խաչելության և Թաղման հիշատակը: Ընթերցվում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` Գողգոթայում խաչվելը, արեգակի խավարումը, մահը: Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, եկեղեցականները... ավելի

Եկեղեցական լրահոս


Ավագ հինգշաբթի, Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նշվեց Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակը: Մոնրեալի Մայր տաճարում, Սանթա Քլարիթայի Սբ․Սարգիս, Քյոլնի Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ, Սյոդերթյոլիեի Սուրբ Մարիամ Աստվածածին , Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և... ավելի

Սևանավանքի հրաշագործ «Տիրամայրը», հնարավոր է, մեկ օրով դուրս բերվի Ազգային պատկերասրահից:


Սևանի Տիրամոր ՝17-րդ դարի հայտնի սրբապատկերը Սևանի Ս. Առաքելոց վանքից հանվել է Խորհրդային իշխանության տարիներին: Այժմ գտնվում է Ազգային պատկերասրահում: Հայտնի է իր ամոքող ու բուժիչ զորությամբ: Ցուցասրահի աշխատակցի խոսքով, շատ հավատացյալներ և հոգևորականներ հաճախ  գալիս են պատկերասրահ,  ... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի համալսարանի պատվիրակությանը


Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան  կաթոլիկ համալսարանում կբացվի հայագիտական ամբիոն: Այդ մասին հայտնեց ռեկտոր Սուրոմի Սաբոլչը՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հետ հանդիպմանը: Հունգարիայի կաթոլիկ համալսարանը Երևանի մանկավարժական համալսարանի հետ համագործակցության պայմանագիր կկնքի, առաջիկա... ավելի

Համերգ Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում


Ավագ երեքշաբթի օրվա առիթով,  Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրի բոլոր երգչախմբերը համերգ ունեցան Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում: Եկեղեցու և  կրթահամալիրի համատեղ նոր նախագիծը կոչվում է «Հոգևոր Հայաստան»: Համերգային ծրագրում հնչող ստեղծագործությունների մեծ մասը կոմիտասյան... ավելի

Խավարման կարգ Ս. Էջմիածնի Մայր տաճարում


Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո, Հայ Առաքելական եկեղեցիներում Խավարման կարգ է կատարվում, որը  խորհրդանշում է Հիսուսի  աղոթքը Գեթսեմանիի այգում, մատնությունը, ձերբակալությունը, դատավարությունը, չարչարանքը, Պետրոսի ուրացումն ու զղջումը, և ապա` Տիրոջ խաչելությունը: Ավետարանական... ավելի

Ոտնլվայի արարողություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ավագ հինգշաբթի Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ոտնլվայի  կարգ  կատարվեց: Տերունապատվեր այդ արարողությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեց  Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը:

Ապաշխարողաց կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Հայ Առաքելական եկեղեցում, ծիսական արարողություններով ամենահարուստ օրն Ավագ հինգշաբթին է: Մեծի Պահոց շրջանն ապաշխարությամբ անցած հավատացյալները վաղ առավոտյան մասնակցում են Ապաշխարողաց կարգին, որի ժամանակ նրանց արձակում է շնորհվում, որպեսզի քառասնօրյա պահեցողությունից հետո մոտենան Սուրբ Հաղորդությանը... ավելի