Վանաձորի հոգևոր հովիվը օրհնել է փետրվարի 18-ի գիշերը 3 որդի լույս աշխարհ բերած մորը


Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա տեր Աբրահամի հետ միասին բազմազավակ մայրիկին շնորհավորելու էին եկել երիտասարդաց միության անդամները: Տեր հայրը արծաթե խաչեր նվիրեց նորածիններին, օրհնեց մայրիկին և հիվանդանոցի բուժանձնակազմին: Արդեն 6 երեխա ունեցող ընտանիքն ակնկալում է սոցիալական... ավելի

Երևանի պետական կամերային երգչախմբի ելույթը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակում փետրվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Երևանի պետական կամերային երգչախումբը կատարեց Էդգար Հովհաննիսյանի խմբերգերից և ժողովրդական երգերի մշակումներից: Փառատոնն այս տարի  նվիրված է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին և նպատակ ունի... ավելի

Երաժշտական կրթարանների վիճակն ու խնդիրները՝ մեկ դպրոցի օրինակով


Երաժշտական դպրոցների խնդիրները պարզելու համար մեր նկարահանող խումբն այցելել է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց: 

D’Black Blues Orchestra խմբի և Երիտասարդական նվագախմբի համատեղ համերգը


D’Black Blues Orchestra խմբի ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը անցնող շաբաթ յուրօրինակ նվեր եղավ սիրահարների տոնին: Երաժիշտները ներկայացրին ջազ և բլուզ կատարումներ:

Մեծ Պահքի ուրբաթ օրերին դպորցականները Մայր Տաճարում կընթերցեն Շնորհալու աղոթքները


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մեծ Պահքի շրջանում` ուրբաթ օրերին, երեկոյան ժամերգությանը կմասնակցեն հանրակրթական դպրոցների աշակերտներ: Փետրվարի 19-ին սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքներն ընթերցեցին Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտները: 

Շահե վարդապետ Անանյանը պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ


Փետրվարի 19-ին տեղի ունեցավ Շահե վարդապետ Անանյանի ծայրագույն վարդապետական ատենախոսության բանավոր պաշտպանությունը: Ներկայացվեց «Նորկտակարանյան ու պարականոն գրականության և ջատագով հայրերի մեկնողական սկզբունքների ծագման տեսական հիմքերը» խորագրով ուսումնասիրություն: Հայր Շահեն Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց... ավելի

Առաջին հայերեն տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը լրանում է այս տարի


1666թ.-ին Ամստերդամում տպագրության մտած առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչը շուրջ 1500 էջ ունեցող, բարձրորակ նկարազարդ հրատարակություն է: Տեսանյութը ներկայացնում է Սուրբ Գրքի տպագրության պատմության վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ:

Մայր Աթոռում ժողով է գումարել Գերագույն հոգևոր խորհուրդը


Փետրվարի 16-18-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Քննության առնվեցին կանոնական, կանոնադրական-իրավական, ազգային ու հասարակական, թեմական ու համայնքային, եկեղեցաշինական ու կարգապահական հարցեր... ավելի

«Հովեր» երգչախումբը սկսում է տարվա համերգաշրջանը


2016-ի առաջին համերգը եզակի ծրագիր ուներ: Ընտրվել էին ժամանակակից հեղինակների գործեր. հնչեցին Էդվարդ Միրզոյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վաչէ Շարաֆյանի, Էյնոյուհանի Ռաուտավաարայի և Գուստավ Մալերի խմբերգերը:

Սիմոն Տրպչեսկու և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը


Մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին Հայաստան իր հերթական այցին հայ հանդիսատեսին ներկայացավ Պրոկոֆյեվի մի շարք ստեղծագործությունների կատարումներով: Ասում է՝ Հայաստանը շատ է սիրել, հակառակ դեպքում այսքան հաճախ չէր այցելի մեր երկիր:

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի անցկացման մասին ասուլիս է կազմակերպվել


Փետրվարի 20-26-ը «Լավագույնը Բրիտանիայից» խորագրով կանցկացվի Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը: Ծրագրում ընդգրկված են նաև օսկարակիր ֆիլմեր: Բացմանը կցուցադրվի Նիկոլաս Հայթների «Լեդին ֆուրգոնում» ֆիլմը:  

Անդրանիկ Զորավարին նվիրված ցուցահանդես Ազգային պատկերասրահում


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, Հայ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի և տարբեր մշակութային կառույցների գործակցությամբ: