Ամանորի նախաշեմին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած 15 զինվորականներ: Սբ․ Վարդան եւ Սբ․ Հովհաննես Մկրտիչ մատուռ մկրտարանում հայոց հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք: Աղոթք բարձրացվեց հայոց բանակի անսասության, ամրության ու հայրենիքի խաղաղության համար:
2019-12-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ