
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմում ստեղծված Հայ օգության ֆոնդի Հայաստանի գրասենյակը վճարել է Արցախից բռնի տեղահանված 50 բուժաշխատողների կրթավճարները: Նրանց մի մասը կլինիկական օրդինատուրա է անցել, մյուսները՝ ավելի կարճաժամկետ կրթական ծրագերում են ընդգրկվել: Արցախից բռնի տեղահանված բժիշկների աջակցության ծրագրի շրջանակում բուժաշխատողները ձեռք են բերել թարմ մասնագիտական գիտելիք և Հայաստանում աշխատելու հնարավորություն: Հայ օգնության ֆոնդը ծրագիրն իրականացնելիս գործակցել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ:
2025-03-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ