
Համբարձման տոնին Ծաղկեվանքի ուխտի օրն է: Ուխտավորների մի մասը պատարագին մասնակցել է դրսում՝ աստիճաններին կամ քարերին նստած: Տոնական պատարագը մատուցել է Տեր Արամ քահանա Ասատրյանը: Արա Լեռան լանջին գտնվող ժայռափոր վանքում ամբողջ տարին ջուր է կաթում։ Ուխտավորներն այդ ջուրը հավաքում են եւ տանում հիվանդներին բժշկելու համար։
2025-05-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ