
Հուլիսի 5-ին եկեղեցին կնշի Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ նախորդող շաբաթապահքի բոլոր օրերին Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Պատարագ կմատուցվի, որի ընթացքում հավատացյալները աղոթում են գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Հունիսի 30-ին հավատացյալներն ու հոգեւորականները աղոթել են հանիրավի բանտարկված Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի համար, որոնք ենթարկվում են օրվա իշխանությունների անօրինական հետապնդումներին և գտնվում են կալանքի տակ:
2025-07-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ