
Հայրավանք վանական համալիրի ուխտն այս տարի համընկել է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնին: 2016 թվականից Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վանական համալիր է տեղափոխվում Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Խաչափայտի մասունքը վանքում մնացել է մինչև երեկոյան ժամերգություն՝ հնարավորություն տալով բոլորին հաղորդակցվել մասունքից բխող զորությանը:
2025-07-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ