
Այն Հայաստանի մշակութային կյանքում յուրօրինակ հարթակ է, որը համադրում է արվեստը, հոգևոր, մարդասիրական արժեքները: Փառատոնն անցկացվել է օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5-ը: Լոռու, Կոտայքի մարզերի մի շարք քաղաքներում ու Երևանում մարդիկ համերգային երեկոների են մասնակցել, որոնց հաջորդել են ֆիլմերի դիտումներն ու քննարկումները: Փառատոնին ընտրվել են այնպիսի ֆիլմեր, որոնցում շեշտադրված են հոգևոր ու մարդասիրական արժեքները, որոնք քարոզում են սեր, բարություն, խաղաղասիրություն, դժվարություններից չընկրկելու հաստատակամություն:
2025-09-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ